
Դրամի փոխարժեքը շարունակում է նվազել՝ 1$ = 510 դրամ
2014թ.-ի դեկտեմբերի 16-ի 14:00-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 510 դրամ, իսկ վաճառքի դեպքում՝ 514 դրամ: Կարելի է արձանագրել, որ 3 ժամվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճեց միջինը 5-10 դրամով: Միևնույն ժամանակ աճել է նաև Եվրոյի փոխարժերը՝ 637 դրամ՝ առք և 644 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.95 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.96 դրամ: