Դրամի փոխարժեքը շարունակում է նվազել՝ 1$ = 550 դրամ
2014թ.-ի դեկտեմբերի 17-ի 10:45-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 550 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 545 դրամ: Կարելի է արձանագրել, որ օրվա սկզբից ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել միջինը 15 դրամով: Միևնույն ժամանակ աճել է նաև Եվրոյի փոխարժերը՝ 681 դրամ՝ առք և 687 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 8.00 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.88 դրամ: