Դրամի փոխարժեքը մոտենում է պատմական հակառեկորդին՝ 1$ = 553 դրամ
2014թ.-ի դեկտեմբերի 17-ի 13:30-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 553 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 550 դրամ: Կարելի է արձանագրել, որ վերջին երկու ժամում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել մոտավորապես 5 դրամով: Միևնույն ժամանակ աճել է նաև Եվրոյի փոխարժերը՝ 688 դրամ՝ առք և 712 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 8.50 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 8.41 դրամ: