
Դրամի փոխարժեքը 18:00-ի դրությամբ
Այսօր՝ հունվարի 22-ի ժամը 18:00-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 469 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 471 դրամ: Կարելի է արձանագրել, Երեկվա համեմատ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2 դրամով: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 544 դրամ՝ առք և 549 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 7.15 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 7.40 դրամ: