Ֆինանսական

USD BUY - 367.50+0.50 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3636.00-0.99 COPPER - 13531.00-0.68
LME:  NICKEL - 18943.00-0.16 TIN - 54393.00-0.64
LME:  LEAD - 2006.00-0.42 ZINC - 3512.50-0.58
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 2014թ.-ի արդյունքները
26/01/2015 12:30
Կիսվել

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 2014թ.-ի արդյունքները

Ֆինանսական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից: 2015 թվականի հունվարի 24-ին լրացավ Հաշտարարի գրասենյակի գործունեության վեց տարին: 

Ստորև ներկայացվում է 2014թ.-ին իրականացրած Գրասենյակի հինգ ամյա գործունեությանը նվիրված միջոցառումների, ընդունած բողոքների և քննած պահանջների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: 

Ստացված բողոքները և քննած պահանջները 

2014թ.-ին Գրասենյակն  արձանագրել է հաճախորդների կողմից ստացված բողոքների և քննած պահանջների էական աճ` նախորդ տարվա համեմատ, մասնավորապես`  2014թ.-ին հաճախորդների բողոքների թիվը 2013թ.-ի նկատմամբ աճել է 62%-ով, իսկ քննած պահանջները` 56%-ով: Նման աճն արդյունք է Գրասենյակի կողմից շարունակաբար իրականացվող հանրության իրազեկման արշավի:

2014թ.-ին Գրասենյակ ներկայացված 3907 բողոքների գծով, որոնցից 3244-ն էին վերաբերում ֆինանսական համակարգին, հաճախորդներից յուրաքանչյուրին մեր Գրասենյակի աշխատակիցները տրամադրել են խորհրդատվություն, բացատրել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգնել են լրացնել բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպության դեմ: 

Գրասենյակի կողմից  2014թ.-ի ընթացքում քննության են ընդունվել 1277 պահանջ: Պահանջների քննության արդյունքում գործերի 77.04%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (22.01.2015թ.-ի դրությամբ թվով 208  գործ դեռևս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 61.1%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով: Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից  2014թ.-ին քննության ընդունված 1277 գործից՝ թվով 1069 գործի շրջանակներում (22.01.2015թ.-ի դրությամբ փակված գործերի թվաքանակն է) հատուցվել է 170,564,504  ՀՀ դրամ գումար: 

2014թ.-ին Գրասենյակ ներկայացված բողոքներ և գրավոր պահանջներ` ըստ կազմակերպությունների.

Ստացած բողոքների թիվը – 3244

Ընդունվել են քննության, ուղղված են`1277

Բանկերի դեմ – 230

Ապահովագրական ընկերությունների դեմ – 1021

Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ – 14

Վարկային կազմակերպությունների դեմ 5

Գրավատների դեմ – 3

Դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների դեմ – 4

24.01.2009 – 22.01.2014թթ. Գրասենյակ ներկայացված բողոքներ և գրավոր պահանջներ.

Ֆինանսական կազմակերպության դեմ ուղղված բողոքների քանակ, որից – 8381

Քննության ընդունած պահանջների քանակ – 2798

Պահանջների քննության ընթացքում հատուցված գումար – 622,695,144 ՀՀ դրամ

Հօգուտ հաճախորդների գործերի ելք – 70%

Լավագույն համագործակցող կազմակերպություններ և աշխատակիցներ

Ստորև ներկայացվում են այն բանկերի ու ապահովագրական ընկերությունների անվանումները, որոնք 2014թ.-ի արդյունքներով ճանաչվել են Հաշտարարի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ: Այդ կազմակերպություններն ընտրելիս հիմք են ընդունվել մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը և այլն: 

Այսպես, 2014թ.-ի արդյունքներով

Լավագույն համագործակցող բանկ են ճանաչվել՝

«Արդշինբանկ» ՓԲԸ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

Լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն են ճանաչվել՝

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ:

Այս տարի ևս Հաշտարարը շնորհում է բանկային ոլորտի և ապահովագրական ոլորտի լավագույն աշխատակից պատվոգրերը, որոնց արժանացել են այն աշխատակիցները, ովքեր լավագույնս օժանդակել են Հաշտարարի կողմից գործի քննությանը: Լավագույն համագործակցող աշխատակիցներ են ճանաչվել. 

Բանկային ոլորտում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնագետ Ռոզա Պեդանյանը, Ապահովագրական ոլորտում՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի իրավաբանական բաժնի պետ Մանե Մարտիրոսյանը: 

Հինգ ամյա գործունեությանը նվիրված միջոցառումների մասին

2014թ.-ի հունվարի 24-ին լրացավ Հաշտարարի գործունեության 5-րդ տարին: Հոբելյանական տարվա կապակցությամբ Հաշտարարի գրասենյակն իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնք հակիրճ ներկայացվում են ստորև.

I. 5 միջոցառում 5 ավագ դպրոցների համար. Հոբելյանական գործունեության առիթով Հաշտարարի գրասենյակը հինգ միջոցառում էր նախաձեռնել Հայաստանի մարզերի 5 ավագ դպրոցների աշակերտների համար: Ըստ ծրագրի ամեն անգամ 45 աշակերտ 3 ուսուցչի ուղեկցությամբ ժամանել են Երևան, այցելել են ՀՀ Կենտրոնական բանկի այցելությունների կենտրոն, այնուհետև նրանց մասնակցությամբ սեմինար է անցկացվել ֆինանսական ծառայությունների վերաբերյալ (փողի ծագման պատմությունից մինչեւ ժամանակից ֆինանսական համակարգի ձեւավորումը): Սեմինարից հետո աշակերտների համար կազմակերպվել է հյուրասիրություն, որին հաջորդել է այցելություն Մատենադարան կամ Ազգային պատկերասրահ: Այս ծրագրին մասնակցել են Եղեգնաձորի ավագ դպրոցի, Գյումրիի թիվ 45 ավագ դպրոցի, Ապարանի, գյուղ Ոսկետափի և Մեծամորի ավագ դպրոցների աշակերտները: 

II. Սպառողների կրթման ծրագիր. Գրասենյակը շարունակել է սպառողների կրթման ծրագիրը նաև 2014թ.-ին, որի ընթացքում Գրասենյակի մասնագետներն այցելել են 47 ավագ դպրոց՝ ծրագրում ընդգրկելով ավելի քան 3750 աշակերտի: Ծրագրում որպես նոր թիրախային խումբ ընդգրկվել են գյուղացիական տնտեսությունները: Սրա շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել Գավառի տարածաշրջանում, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործակալների համար, սեմինար է կազմակերպվել Սարուխան գյուղում, որին մասնակցել են նաև Գանձակ, Լանջաղբյուր և Ծովազարդ գյուղերի ներկայացուցիչները: Մարզպետարանի օժանդակությամբ ապրիլ մասին սեմինարներ են անցկացվել նաև բյուջետային աշխատակիցների համար: 

III. «Հինգ հատուկ օրեր հաճախորդների համար հինգ ամյակի կապակցությամբ» ակցիայի անցկացում. 2014թ.-ին տարվա տարբեր օրերին ընտրվել են 5 պատահական օրեր, և այդ օրերին Գրասենյակ դիմած հաճախորդներին հանձնվել են նվերներ:

IV. Ամենամյա միջազգային 5-րդ կոնֆերանս. Գրասենյակը 2014թ.-ի սեպտեմբերի 4-5 Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր ամենամյա 5-րդ միջազգային կոնֆերանսը` «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով: Կոնֆերանսի՝ ընդհանուր թվով մոտ 140 մասնակիցների մեջ գերակշիռ մաս են կազմել ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները:  Կոնֆերանսի խոսնակներն էին Կանադայի և Նիդեռլանդների Ֆինանսական համակարգի օմբուդսմենները, Գերմանիայի ապահովագրության օմբուդսմենը, Միկրոապահովագրության մասնագետներ Լյուքսեմբուրգից և ԱՄՆ-ից, բջջային հեռախոսներով վճարային համակարգերի մասնագետ Մեծ Բրիտանիայից և բանկային համակարգի մասնագետ Գերմանիայի Խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամից: Կոնֆերանսին, այդ թվում,  մասնակցում էին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսիայի կենտրոնական բանկերի, վերահսկող ծառայությունների ներկայացուցիչները:

V. Հաշտարարի եռամսյակային թերթի թողարկում՝ նախադեպերի, այլ թեմատիկ հոդվածների ամփոփմամբ: 2014 թվականին Գրասենյակը կազմել և հրապարակել է Հաշտարարի եռամսյակային էլեկտրոնային պարբերականները: Պարբերականում ներկայացվել են ֆինանսական ոլորտին բնորոշ վիճահարույց և արդիական խնդիրներ, ոլորտի սպառողներին ուղղված խորհուրդներ, Գրասենյակի գործունեության ընթացքում ձևավորված նախադեպեր և գործարար շրջանառության սովորույթներ: 

VI. Ամենամյա 5-րդ կլոր սեղան հանդիպման կազմակերպում ապահովագրական ընկերությունների հետ  և հանդիպում բանկերի ներկայացուցիչների հետ: Սույն թվականի դեկտեմբերի 6-7-ը Ապահովագրական ընկերությունների ղեկավարների և մասնագետների հետ կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում, իսկ բանկերի ներկայացուցչների հետ քննարկումը կազմակերպվել էր նոյեմբերի 8-9: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հաճախորդների պահանջների քննության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բացահայտված գործարար շրջանառության սովորույթը և այլն:

VII. Ուսանողական մրցույթ. Գրասենյակը նաև կազմակերպել էր ուսանողական մրցույթ՝ «Ինչպես խթանել ֆինանսական միջնորդությունը» ՀՀ-ում թեմայով: Իրենց աշխատանքներն են ներկայացրել 13 ուսանող: Հաղթող են ճանաչվել երեք ուսանող՝ 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանը և Թագուհի Միքայելյանը, իսկ 3-րդ տեղը՝ ՀՀ ԿԳՆ Գավառի պետական համալսարանի ուսանողուհի Ալիտա Ղարաբաղցյանը: Հաղթողներին տրամադրվել է դրամական պարգև:

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85