Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Երևանում մեկնարկել է Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միության Բյուջետային ընկերակցության լիագումար նիստը
12/02/2015 12:26
Կիսվել

Երևանում մեկնարկել է Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միության Բյուջետային ընկերակցության լիագումար նիստը

Երևանում մեկարկել է «Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման» միության Բյուջետային ընկերակցության եռօրյա լիագումար նիստը: Միությանն անդամակցում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի 21 անդամ երկրներ: Նպատակն է` պետական ֆինանսների կառավարման ոլորտում ծրագրերի մշակմանն ու հնարավորությունների զարգացմանն ուղղված բարեփոխումների միջոցով առավել արդյունավետ օգտագործել բյուջետային միջոցները, կատարելագործել պետական ծախսերի նկատմամբ կառուցվածքային վերահսկողությունը` պետական ֆինանսների կառավարման նոր գործիքակազմի կիրառմամբ:

2014-ի հոկտեմբերին Հայաստանը ստանձնել է «Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման» միության երեք ընկերակցություններից մեկի` Բյուջետայինի նախագահությունը, որի 2015-ի լիագումար նիստի թեման` ֆիսկալ համախմբումն, ընտրվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, թե անդամ երկրներում վերականգնման ինչ քայլեր են իրականացվում 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի խոսքով` աշխարհը գտնվում է մի հանգրվանում, որտեղ ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ, որոնք ծնվում են նմանատիպ հարթակներում. քննարկումների, երկրների առաջավոր փորձի ուսումնասիրման և փոխանակման միջոցով գտնվում են ֆինանսական կառավարման համակարգի առավել արդյունավետ գործիքներ:

«Միությունը շատ լավ հարթակ է բոլոր այն երկրների համար, որոնք նպատակադրվել են անընդհատ բարելավել և ժամանակակից պայմաններին համապատասխանեցնել ֆինանսական կառավարման համակարգը: Առանձին ոլորտների նույնիսկ արագ զարգացումը կարող է անհրաժեշտ արդյունքների չհանգեցնել. անհրաժեշտ է ֆինանսական կառավարման բոլոր օղակների համախմբում և ներդաշնակեցում»,-նշել է Պավել Սաֆարյանը:

Համաշխարհային բանկի կառավարման գլոբալ պրակտիկայի ավագ տնօրեն Մարիո Մարսելը ևս կարևորել է քննարկումների անցկացումը քաղաքականության մշակման և որոշումների ընդունման համար պատասխանատուների միջև. «Երբ խոսքը վերաբերում է բարեփոխումներին, փորձարկումների համար ժամանակ չկա: Սխալ քայլեր իրականացնելու փոխարեն գերադասելի է վերցնել այլ երկրների առաջավոր փորձը, տեղայնացնել և կիրառել: Միությունն այն հարթակն է, որտեղ օրակարգը, իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեմաները որոշում են իրենք` մասնակից երկրները»:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52