
Շքեղության հարկը Ֆրանսիայի պետբյուջե է բերել ավելի քան 500 մլն եվրո
Համերաշխության բացառիկ ներդրումը, որն առավել հայտնի է որպես հարստության հարկ, 2013-2014թթ. Ֆրանսիայի գանձարանը «հարստացրել» է մոտ 500 մլն եվրոյով: Այս մասին հայտնում է Les Echos-ը:
2013թ.սահմանված 75% հարկը, որը վերաբերում է 1 մլն եվրոյից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիներին, պետությանը բերել է 2013թ. մոտ 210 մլն եվրո, իսկ 2014թ. 309 մլն եվրո։
Ֆրանսիայի բյուջեի հարցերով պետական քարտուղարը նշել է, որ ստացված թվերը համապատասխանում են կառավարության կանխատեսումներին, անգամ գերազանցում են դրանք։