Ֆինանսական

USD BUY - 380.50+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 440.00-1.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 67.24-1.85 WTI - 63.27-1.89
COMEX:  GOLD - 3430.80+0.29 SILVER - 38.58-0.39
COMEX:  PLATINUM - 1352.00+0.70
LME:  ALUMINIUM - 2638.00+0.51 COPPER - 9837.00+0.41
LME:  NICKEL - 15285.00+1.23 TIN - 34198.00+1.15
LME:  LEAD - 1988.00-0.35 ZINC - 2813.50-0.16
FOREX:  USD/JPY - 147.88+0.05 EUR/GBP - 1.162-0.02
FOREX:  EUR/USD - 1.162-0.02 GBP/USD - 1.3454+0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.95+0.15
STOCKS US: DOW JONES - 45418.07+0.30 NASDAQ - 21544.27+0.44
STOCKS US: S&P 500 - 6465.94+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 42520.27+0.30 TOPIX - 3069.74-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 25201.76-1.27 SSEC - 3800.35-1.76
STOCKS EUR:  FTSE100 - 9265.80-0.60 CAC40 - 7709.81-1.70
STOCKS EUR:  DAX - 24152.87-0.50
27/08/2025  CBA:  USD - 382.25-0.26 GBP - 513.06-2.45
27/08/2025  CBA:  EURO - 442.61-2.82
27/08/2025  CBA:  GOLD - 41380+375 SILVER - 472.17+4.79
Ուժը կորցրած են ճանաչվել «ՆՈՐ ՍԱԶ» ՍՊԸ և «ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիաները
18/03/2015 12:30
Կիսվել

Ուժը կորցրած են ճանաչվել «ՆՈՐ ՍԱԶ» ՍՊԸ և «ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիաները

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՍԱԶ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Րաֆֆու 19 շենքում գտնվող խանութի մաս հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 099 լիցենզիան (տրված` 15.09.2005թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,

«ՆՈՐ ՍԱԶ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել «ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Արտաշիսյան 8/3 հասցեում գտնվող տարածքում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 253 լիցենզիան (տրված` 25.04.2012թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

27/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.25
-0.26
Եվրո (EUR)
442.61
-2.82
Ռուբլի (RUR)
4.7549
-0.0033
Լարի (GEL)
141.81
-0.07
41380
+375
Արծաթ
472.17
+4.79