Դրամի փոխարժեքը 10:50-ի դրությամբ
Այսօր՝ ապրիլի 20-ի ժամը 10:50-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 472.5 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 474 դրամ: Կարելի է արձանագրել, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է: Միևնույն ժամանակ Եվրոյի փոխարժեքը՝ 507 դրամ՝ առք և 512 դրամ՝ վաճառք:
Այս պահի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 9.10 դրամ, իսկ վաճառքի ամենացածրը՝ 9.26 դրամ: