Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Մայիսի 11-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39082167 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 923 մլն դրամ, որից մրցակցային` 858 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 65 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 455 626 058 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.8428 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.9189 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն: