Հայաստանն ունի HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը
Ֆինանսական տնօրեններն ու գանձապահներն իրենց մասնագիտական առօրյան կազմակերպելու համար հետզհետե ավելի հաճախ են դիմում մոբայլ բանկին՝ հրաժարվելով փոխանցումների կատարման հին մեթոդներից և վճարումներ իրականացնելով սմարթֆոնների ու պլանշետների օգնությամբ: Այդ մասին են վկայում HSBC-ի տվյալները:
Ինչպես տեղեկացնում են HSBC բանկից՝ 2014թ-ի վերջին HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով իրականացրել են ավելի քան 12 միլիոն դոլարի չափով վճարումներ: Տվյալները ցույց են տալիս, որ Մոբայլ Բանկ ծրագրի ծառայությունների հանդեպ կորպորատիվ հաճախորդների պահանջարկն աճում է ակնհայտորեն և շարունակաբար: Միայն 2015թ-ի առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել են ավելի քան 1400 մոբայլ վճարումներ, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է 7.6 միլիոն դոլար:
Հայաստանում ֆինանսական ոլորտի մասնագետների Մոբայլ Բանկ ծրագրին գրանցվելու ցուցանիշները չորս անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը. Հայաստանում HSBCnet օնլայն բանկինգի հաճախորդների 49%-ն օգտվում է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից, մինչդեռ համաշխարհային մակարդակով այդ ցուցանիշը կազմում է ընդհամենը 12%: iOS և Android օպերացիոն համակարգերով սարքավորումների վրա գործող HSBCnet Մոբայլ Բանկ հավելվածը ամենալայն տարածումն է գտել հենց Հայաստանում:
HSBCnet Մոբայլ Բանկը բիզնեսի համար ստեղծված մոբայլ հարթակ և հավելված է, որը կազմակերպությունների գանձապահներն ու ղեկավարներին թույլ է տալիս հեշտությամբ ստուգել հաշիվների մնացորդները, վճարումներ հաստատել և ստանալ վճարման ծանուցումներ:
«Աշխարհը թևակոխում է մոբայլ վճարումների նոր ժամանակաշրջան, ինչը կհեղաշրջի բիզնեսի վարման գործելաոճը: Այս նոր ցուցանիշներից ակնհայտ երևում է, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կորպորատիվ հաճախորդները շատ արագ հասկացել և գնահատել են Մոբայլ Բանկի տրամադրած բիզնես լուծումների առավելություններն ու հնարավորությունները: Մոբայլ վճարումները ենթադրում են արագ հաշվանցում: Վճարումներն արագ ստանալը բարելավում է կազմակերպության իրացվելիությունը և կանխիկի հոսքերը, որն էլ իր հերթին հնարավորություն է ընձեռում արագացնել սեփական կրեդիտորական պարտքերի մարումը: Չնայած անհրաժեշտ տեխնոլոգիաների առկայությանը՝ բիզնեսների միջև մոբայլ վճարումների պրակտիկան դեռ պետք է լայն կիրառում գտնի: Որոշ ընկերություններ դեռևս շարունակում են իրենց վճարումներ կատարել այնպիսի հին մեթոդներով, ինչպիսիք են՝ թղթային հաշիվ-ապրանքագրերն ու բանկային չեկերը», – նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը՝ հավելելով. «Մոբայլ բանկ հավելվածը զուտ հարմարավետություն չէ: Վճարումների թվայնացումը նպաստում է, որպեսզի բիզնեսի գործընթացները ավելի տեսանելի և թափանցիկ լինեն: Այն հնարավորություն է ընձեռում վճարումների վերաբերյալ առավել ընդգրկուն և լիարժեք տվյալներ գրանցել և պահպանել: Ֆինանսական տնօրենները կարող են ակնթարթորեն գնահատել իրենց կազմակերպության մասնաճյուղերի, առևտրային գործընկերների և կապալառուների ֆինանսական կարգավիճակը, որն էլ իր հերթին թույլ է տալիս գնումներիրականացնելիս և վարկային որոշումներ կայացնելիս լինել առավել տեղեկացված»:
Մոբայլ վճարումների ընդհանուր պատկերը ներկայացնում ենք ստորև.
-
3.6 միլիարդ Մոբայլ Բանկ ծրագրի բաժանորդ ամբողջ աշխարհում
-
2.6 միլիարդ սմարթֆոնի բաժանորդ ամբողջ աշխարհում
-
29.2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մոբայլ վճարումներ 2014թ-ին՝2013թ-ի 18 միլիարդ ԱՄՆ դոլարի համեմատ
-
50 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մոբայլ վճարումներ իրականացված HSBC-ի կորպորատիվ հաճախորդների կողմից ամբողջ աշխարհում
-
1.17 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ամենախոշոր մոբայլ վճարումը
-
54 երկիր, որտեղ հասանելի է HSBCnet Մոբայլ Բանկը՝ 21 լեզուներով
-
26000 HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի հաճախորդ ամբողջ աշխարհում
-
HSBCnet հաճախորդների 12%-ն օգտվում է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից
-
49%. Հայաստանը գրանցել է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից (iOS and Android) օգտվողների ամենաբարձր ցուցանիշը