Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունը կիսամյակն ամփոփել է մուտքերի աճով
29/07/2015 11:41
Կիսվել

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունը կիսամյակն ամփոփել է մուտքերի աճով

Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ անդամ երկրներում: Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի հավաստմամբ` 2015 թվականից միությանն անդամակցությամբ` բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵԱՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում և ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձևակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»: Սակայն ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությամբ պայմանավորված` մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ` ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուները Ռուսաստանից «Վերին Լարս» անցակետով դեպի Հայաստան տեղափոխվող ապրանքների համար պետք է ունենան տարանցման հայտարարագիր, և ստուգեն դրանում «մաքսային միության ապրանք» կարգավիճակի առկայությունը, որպեսզի ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգեր չկիրառվեն: Պայմանավորված մասնագիտացված մաքսատանը բնորոշ առանձնահատկություններով՝ կառույցում էապես բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցվել շփումը մաքսավորի հետ՝ չթուլացնելով հսկողությունը: «Թեպետ ձևակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ, սակայն, ըստ, անհրաժեշտության արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են պարզաբանում ստանալ մաքսատան աշխատակիցներից. յուրաքանչյուր հարց մանրամասն քննարկվում է և անմիջապես լուծում ստանում: Իսկ անցումը ԵԱՏՄ պահանջներին սահուն կազմակերպելու համար մաքսատունն  ակտիվ իրազեկում  է հայտարարատուներին նոր ընթացակարգերի մասին»,-ընդգծել է Սուրեն Ղազարյանը: Մաքսատան հայտարարատուները փաստում են, որ միությանն անդամակցությամբ` առավել պարզեցված ընթացակարգերով բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար: 2015 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշով  ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը: Սուրեն Ղազարյանը փաստում է, որ ակցիզային մաքսատունը կիսամյակն ամփոփում է էական աճով. «Մաքսատան մուտքերն ավելացել են` 2014թ.-ի առաջին կեսի համեմատ, և դա առանց Մաքսային միության երկրներից ներկրվող այնպիսի ապրանքների, ինչպիսին են բենզինը, ոգելից խմիչքը, ծխախոտը»: ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքների մաքսային հսկողություն և ձևակերպումներ չեն իրականացվում, քանի որ այդ ապրանքների վճարներն արդեն հարկային մարմինն է գանձում՝ ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52