Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ֆինանսների նախարարություն. Երևանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողովը
16/09/2015 15:32
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. Երևանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողովը

Ֆինանսների նախարարության և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության(IOTA) համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-18-ը Երևանում մեկնարկել է «Նորարարությունների խրախուսում հարկային մարմիններում` գալիք մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով միջազգային համաժողով:  Ակնկալվում է, որ եռօրյա համաժողովը մասնակիցներին հնարավորություն կընձեռի ձեռքբերել անհրաժեշտ գիտելիքներ` հարկային ծառայությունների կողմից նորարարությունների աջակցության մեխանիզմների, կիրառվող նորարարական վարչարարական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ: Համաժողովի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների և ձեռներեցության համար: ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով` այն կարևոր է նաև Հայաստանում՝ իրականացվող լայնածավալ հարկային բարեփոխումների համատեքստում. «Ֆինանսների նախարարությունը հետամուտ է հարկային համակարգի հետևողական բարեփոխումների իրականացմանը. մշակվել են մի շարք ծրագրեր, որոնց միջոցով պարզեցվել են հարկային վարչարարության ընթացակարգերը, բացահայտվել են ոչ բարեխիղճ հարկ վճարողների դեմ պայքարի նոր ուղիներ: Առանձնակի կարևորություն է տրվել Միասնական հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին, էլեկտրոնային կառավարման համակարգի կարողությունների ընդլայնմանը: Մասնավորապես էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման, նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման և շահագործման Հայաստանի փորձն առաջատարն է միջազգային հարթակում»: Հայաստանյան փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով վերջերս աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնության հարկային ոլորտի փորձագետներ, ովքեր բարձր գնահատեցին ոլորտում կատարված աշխատանքները: Ըստ Գագիկ Խաչատրյանի, հարկային բարեփոխումները միաժամանակ դրական գնահատական են ունեցել  տարբեր միջազգային վարկանիշերում: Մասնավորապես, 2014թ. Համաշխարհային բանկի կողմից հրա-պարակված «2015 թվականի գործարարությամբ զբաղվելը» («Doing Business») զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 45-րդ տեղը. «Հատկանշական է, որ տվյալ վարկանիշում Հայաստանի ընդհանուր դիրքի առաջընթացն ապահովվել է մեծապես «Հարկերի վճարում» ցուցիչի՝ 32 դիրքային կետով բարելավման հաշվին` զբաղեցնելով 41-րդ տեղը»: Ֆինանսների նախարարը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Տնտեսական Համագործակցության Զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումին, ինչը թույլ կտա ընդգրկվել հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խմբին, ընդլայնել ավտոմատ տեղեկությունների փոխանակման համակարգին անդամակցելու առարկայական հնարավորությունները, ինչն իր հերթին երկիրը կդարձնի ավելի թափանցիկ և վստահելի՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսանկյունից: «Հարկային վարչարարության նորարարությունների առումով կարևորում ենք Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը, որի իրագործմամբ Հայաստանի հարկային համակարգը կհամապատասխանի հարկային ինքնագնահատման համակարգերի բոլոր չափանիշներին»,-ընդգծել է Ֆինանսների նախարարը: Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2017 թվականը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ` այն հնարավորություն կտա ցանկացած պահի տնտեսվարողներին` հարկային   պարտավորությունների, կատարվելիք վճարումների, ժամկետների վերաբերյալ ավտոմատ եղանակով ապահովել անհրաժեշտ տեղեկատվությամբ»: Հարկային ոլորտի հայաստանյան փորձը հետաքրքրել է նաև Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ներկայացուցիչներին: Փորձագետ Դևիդ Վուդսի գնահատմամբ` մասնավորապես ուսանելի է հարկային վարչարարության ոլորտում միջոցների տնտեսման հայաստանյան փորձը:  Հայաստանի հարկային ծառայությունը IOTA-ին անդամակցում է 2011-ից և արդեն 4-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08