Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. գործարկվել է «Հեռախոսային բանկինգ» ծառայությունը
17/09/2015 15:26
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. գործարկվել է «Հեռախոսային բանկինգ» ծառայությունը

Սեպտեմբերի 16-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարեց «Հեռախոսային բանկինգ»  ծառայության  ներդրման մասին:

Բանկի կողմից ներդրված նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռելու ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին առանց բանկ այցելելու հնարավորինս սեղմ ժամկետներում ժամանակակից ամենահարմար տարբերակներով իրականացնել բազմաբնույթ գործարքներ, ստանալ խորհրդատվություն, հարցումներ կատարել հաշիվների վերաբերյալ:

Phone Banking ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել ինչպես Ձեր, այնպես էլ Բանկի այլ հաճախորդների ընթացիկ, քարտային, ավանդային հաշիվների միջև, իրականացնել կոմունալ վճարումներ, պարբերական վճարման հանձնարարականի ձևակերպում և դադարեցում, ձևակերպել/դադարեցնել ավանդ, իրականացնել ավանդի համալրում, բացել այլ արժույթով ընթացիկ հաշիվ, կատարել փոխարկում, իրականացնել գործարքների սահմանաչափերի փոփոխություն,  լրացնել վարկերի, քարտերի, դեսպանատան համար անհրաժեշտ տեղեկանքների հայտերը, ստանալ մասնագիտացված խորհրդատվություն Բանկի բոլոր պրոդուկտների վերաբերյալ:

Ծառայության միջոցով իրականացվող բոլոր գործարքներն իրականացվում են միայն հաճախորդների ինքնությունը հաստատող եռաչափ անվտանգության համակարգի կիրառումից հետո: Կատարված գործարքները արտացոլվում են հաշիվների պարբերական  քաղվածքում, ինչպես նաև հաճախորդները ստանում են SMS հաղորդագրություն իրականացված յուրաքանչյուր գործարքի մանրամասն նկարագրությամբ, ինչն ապահովում է կատարվող գործարքների և հաճախորդների տվյալների մաքսիմալ անվտանգություն:

«Հեռախոսային բանկինգ» ծառայությունից օգտվելու համար դիմեք Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ կնքելով ծառայության մատուցման պայմանագիրը:

Սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ «Հեռախոսային բանկինգ» (Phone Banking) ծառայությունից օգտվելու համար դիմած բոլոր հաճախորդներին ծառայությունը կտրամադրվի ԱՆՎՃԱՐ:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88