Ֆինանսական

USD BUY - 380.00-1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.80-1.76 WTI - 57.32-1.27
COMEX:  GOLD - 4314.40-1.13 SILVER - 70.56-3.69
COMEX:  PLATINUM - 2137.00-1.47
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.81+0.35 EUR/GBP - 1.1713-0.50
FOREX:  EUR/USD - 1.1713-0.50 GBP/USD - 1.3456-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.13-0.11
STOCKS US: DOW JONES - 48382.39-0.16 NASDAQ - 23235.63-1.02
STOCKS US: S&P 500 - 6858.47-0.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 51832.80+2.97 TOPIX - 3477.52+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.24+1.91 SSEC - 4023.42+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 9951.14+0.86 CAC40 - 8195.21+1.03
STOCKS EUR:  DAX - 24539.34+0.77
05/01/2026  CBA:  USD - 381.55+0.19 GBP - 513.64-1.96
05/01/2026  CBA:  EURO - 445.99-3.02
05/01/2026  CBA:  GOLD - 53398+221 SILVER - 910.4-4.7
Unibank. Գ.Պիսկով – Պլաններում են ժողովրդական IPO-ն Հայաստանում և ռազմավարական քոնսալթինգը
19/10/2015 15:02
Կիսվել

Unibank. Գ.Պիսկով – Պլաններում են ժողովրդական IPO-ն Հայաստանում և ռազմավարական քոնսալթինգը

Ներկայացնում են «Յունիբանկի» Խորհրդի անդամ Գեորգի Պիսկովի հարցազրույցից  հատված ռուսաստանյան պորտալին` Հայաստանում առաջին ժողովրդական IPO-ի, «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի և «Յունիբանկի» հաջողությունների և զարգացման հեռանկարների մասին:

– «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հետ կապված ի ՞նչ պլաններ ունեք:

– «Յունիստրիմ» համակարգը շատ դինամիկ զարգանում է, չնայած դժվարին պայմաններին: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում միգրանտների, դրամական փոխանցումների շուկայում: Սակայն մենք հզոր թիմ և գործընկերային ցանց ունենք, որը ներառում է 460 բանկ աշխարհի ավելի քան 100 երկրում: Մենք միանշանակ զարգացնելու ենք «Յունիստրիմը»` որպես ֆիզիկական և իրավաբանական անձանց ունիվերսալ վճարային հարթակ:

– Խոսենք հայաստանյան ակտիվի` «Յունիբանկի» մասին:

–  Յունիբանկը շատ որակյալ մանրածախ պորտֆել ունի: Երեք տարի առաջ մենք որոշում ընդունեցինք Հայաստանի մանրածախ վարկային բիզնես ագրեսիվ մուտք գործելու մասին: Մեր մյուս՝ «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության հետ համատեղ` զրոյից, իրականացրեցինք Հայաստանում մանրածախ վարկավորման բիզնես գործընթացների ինժինիրինգի ծրագիրը: Մենք օգտագործեցինք «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության ծրագրային լուծումը: Եվ երբ մեկնարկեց վարկավորումը, արդյունքներն ցնցող էին: Ամանորյա տոներին ընդառաջ` դեկտեմբերին, բանկը սկսեց մշակել օրական 3000 վարկային հայտ: Հայկական բանկի համար դա մեծ ծավալ է: Այսօր POS և կանխիկ վարկերով Յունիբանկը Հայաստանում առաջին տեղն է զբաղեցնում: Սպառողական վարկերով՝ երրորդ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներով՝ հինգերորդ տեղերը:

Դուք «Յունիբանկում» միայն սեփականատե ՞ր եք թե նաև մենեջե ՞ր:

– Մենք Գագիկ Զաքարյանի հետ բանկի Խորհրդի կազմում ենք և ակտիվ մասնակցություն ենք ունենում ռազմավարության մշակման, այս կամ այն խնդրի լուծման ճանապարհների որոշման գործում: Իսկ մենեջերների կազմը բանկում շատ հզոր է, իրենց կարելի է վստահել: Շատ կարգապահ են, պարտքի մեծ զգացումով: Յունիբանկի հաջողությունը մեծամասամբ մենեջմենթի արժանիքն է, որն ընդունում և կատարում է խնդիրը:

– Այսինքն Դուք չեք իշխում, այլ կառավարում եք:

– Ոչ, մենք չենք իշխում: Իսկ իրենք մեզ չեն պատմում, թե ինչու չի կարելի լուծել այս կամ այն խնդիրը: Ես ձեզ կարող եմ օրինակ բերել: Մենք ցանկացանք գնահատել մեր ծառայություններից մեկի սպասարկման որակը և որոշեցինք հարցում անցկացնել վերջին մեկ ամսվա հաճախորդների շրջանում: Ինչպե ՞ս եք կարծում որքան ժամանակ դրա համար պահանջվեց:

– Մի երկու շաբա ՞թ:

– Մեկ օր: Արդեն հաջորդ առավոտ ինձ մոտեցավ այդ դեպարտամենտի ղեկավարը և ասաց. «Ահա վիճակագրությունը, հարցումն արդեն անցկացված է»: Եվ դա իրական, այլ ոչ թե նկարած վիճակագրություն էր: Մենք նրա հետ խոսել էինք նախորդ առավոտ և նույն օրը կազմվել էր հարցաթերթիկ, տվյալների բազան բեռնվել էր բանկի տեղեկատու կենտրոն, անցկացվել հարցումը և հաջորդ օրվա առավոտն ամփոփվել էին արդյունքները: Ահա այսպես կարող են աշխատաել մարդիկ, երբ ցանկանում են:

– Կան արդյո ՞ք պլաններ «Յունիբանկը» Հայաստանի տարածքից դուրս զարգացնելու  ուղղությամբ:

– Այս պահին օտարերկրյա ընդլայնման մասին խոսք չկա: Կարծում ենք, որ հայաստանյան շուկայի ներուժը մեզ համար դեռ սպառված չէ: Բանկը բորսայում իրականացնելու է IPO: Եվ դա իր տեսակի մեջ լինելու է ժողովրդական IPO: Դա մարդկային դեմքով բանկի երկարաժամկետ ռազմավարության մասն է: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդներն օգտվեն բանկի ծառայություններից և վերջնական հաշվով լինեն մեր սեփականատերերը:

– Իսկ ի ՞նչ մասնաբաժին եք տեղաբաշխում:

– Շատ փոքր: Բայց դա Հայաստանի առաջին բանկային IPO-ներից մեկն է, և մեզ համար շատ կարևոր քայլ, որպեսզի մեր հաճախորդների կարծիքը հաշվի առնվի բանկի ռազմավարությունում:

– Դուք նաև  «Պրոտոբեյզ լաբարատորիզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն եք: Ինչո ՞վ է զբաղվում այդ կազմակերպությունը:

– «Պրոտոբեյզ լաբարատորիզը»շատ հետաքրքիր նախագիծ է: Դա ռազմավարական և կառավարչական քոնսալթինգի, բիզնես գործընթացների, ամպային և CRM տեխնոլոգիաների  համադրություն է: Թվում է, թե դրանց միջև ընդհանրություն չկա: Բայց շատ պարզ է: Այսօր բավարար չէ ռազմավարություն առաջարկելը: Միշտ, երբ դուք խոսում ենք ինչ-որ ակտիվի սեփականատիրոջ հետ և առաջարկում ենք նրան ռազմավարություն, վերջում նա անպայման հարցնում է. «Իսկ ո ՞վ կարող է դա անել: Օրինակ` դուք կարո ՞ղ եք:» Եթե պատասխանը դրական չլինի, ապա հաճախ քո հանդեպ հետաքրքրությունը կորում է: Փորձագետի խորհուրդը, ով կարող է քո ակտիվին նայել կողքից, թարմ հայացքով, տեսնել թե ինչն այնպես չէ և ինչպես կարելի է այն հղկել կարճ ժամկետներում` դա շատ կաևոր է: Ես ինքս հաճույքով օգտվում եմ արտաքին խորհրդատուների ծառայություններից, որպեսզի ձևավորեմ իմ տեսլականը: Եվ ինքս հանդիսանում եմ այդպիսի խորհրդատու «Պրոտոբեյզ լաբարատորիզ» ծրագրի շրջանակներում:

Մենք տեսնում ենք, որ ռազմավարական քոնսալթինգը գործունեության շատ պահանջված ուղղություն է, հատկապես այժմ, երբ բիզնեսը դառնում է ավելի ռացիոնալ, երբ ձեռբազատվում ենք պատրանքներից և տեսնում, որ ռոմանտիկներին բիզնեսում այլևս տեղ չկա: Դու պետք է ընդունես շատ ճշգրիտ որոշումներ: Դու այլևս չես կարող առաջնորդվել միայն էմոցիաներով, բիզնեսի, քո ակտիվի հանդեպ կրքով:

– Նշված ակտիվներից որո ՞նց վրա եք պատրաստվում կենտրոնանալ առաջին հերթին:

– Մեր ջանքերը հավասարապես ուղղվելու են «Յունիբանկի», «Յունիստրիմի» և «Պրոտոբեյզ Լաբարատորիզի» վրա: Պարզ է, որ «Պրոտոբեյզ Լաբարատորիզը» զարգացման կենտրոնն է և սերտորեն կապված է «Յունիբանկի» և «Յունիստրիմի» հետ:

– Դուք նշեցիք, որ հիմա գնելու ճիշտ ժամանակն է: Չե ՞ք դիտարկում որևէ բանկ:

– Դեռ ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից:

– Բայց շուկային հավատում եք:

– Ես հավատում են շուկային ընդհանրապես և ռուսական շուկային մասնավորապես:

– Եվ բանկային բիզնեսի  ո ՞ր ուղղությունն եք համարում ամենահեռանկարայինն այս պահին:

– Կարծում եմ, մանրածախ վարկավորումը եղել է, կա և կլինի բանկային բիզնեսի ամենահեռանկարային ուղղությունը: Մարդը երբեք չի դադարում սպառել ոչ մի հանգամանքներում, անգամ` ճգնաժամի ժամանակ: Ամենախոր ճգնաժամի ժամանակ էլ նրան հարկավոր է ֆինանսական աջակցություն, որպեսզի այդ սպառումը չդադարի: Բնականաբար, այդ ոլորտում աշխատանքը պահանջում է բարձր տեխնոլոգիաներ, շատ ռացիոնալ մոտեցում բիզնես գործընթացների ինժինիրինգի հանդեպ, և ամենակարևորը չափազանց ռացիոնալ մոտեցում ռիսկերի կառավարման հանդեպ: 

– Բայց հիմա սպառողական վարկավորման համար լավագույն ժամանակաշրջանը չէ:

– Ռիսկեր կան միշտ: Այսօր իրականանում են այն ռիկսերը, որոնք տաղանդավոր ռիսկ մենեջերները տեսնում էին հինգ տարի առաջ: Ցավոք ոչ բոլորն էին նրանց լսում:

Հարցը նրանում է թե ինչես կառուցել ռիսկերի կառավարման ռազմավարություն և ինչպես դա իրականացնել տեխնլոգիապես: Այստեղ աշխատանքը շատ է: Կարևոր է ոչ միայն խաղացողների, այլև` օրենսդրի և վերահսկողի դերը:

Երկրորդ հետաքրքիր ուղղությունը միկրոբիզնեսն է: Այսպես ասած, շատ փոքր բիզնեսը անկախ իր սեփականության  ձևից: Կարծում եմ այս ուղղությունն անարդարացիորեն  շրջանցել են: Իսկ դա շատ հեռանկարային ուղղություն է: Իհարկե կան նաև շատ խնդիրներ: Ամենագլխավորը` թափանցիկությունն է: Ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Պարզեցված հարկման պատճառով միայն փաստաթղթերի միջոցով դժվար է հասկանալ ծաղկում է այդ բիզնեսը թե ոչ: Կան որոշակի նրբություններ, որոնց հետ պետք է աշխատել և որքան էլ տաօրինակ լինի այս ոլորտում աշխատանքը սերտորեն կապված է  կրթական և ուսումնական գործունեության հետ:

– Կարծես թե միսիոներական նպատակ է ստացվում:

– Բացարձակապես ոչ: Սա շատ պրագմատիկ մոտեցում է: Ոչ մեկին պետք չե չկրթված  հաճախորդ: Որքան նա տեղեկացված լինի, այնքան ավելի լավ ենք մենք հասկանում միմյանց: Լավագույն փոխըմբռնումը դա միշտ փոխշահավետ է: Եթե դու անհասկանալի ես, ոչ թափանցիկ, բանկին վստահություն չես ներշնչում, այնքան ավելի շատ են լրացուցիչ ռիսկերը, և դու ավելի շատ ես վճարում վարկի դիմաց: իսկ եթե դու թափանցիկ ես, քեզ գնահատելը հեշտ է, ապա հավանական է, որ քո  վարկն ավելի էժան կլինի: Ուրեմն դու ավելի քիչ ես վճարում: Հետևաբար ավելի մրցունակ ես շուկայում: Ամեն ինչ շատ պարզ է: Դա երկարաժամկետ ռազմավարություն է: Դրա հիման վրա վաստակում են  բոլորը` և հաճախորդը, և բանկը, և հաճախորդի ծառայությունների և ապրանքների սպառողները:

05/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.19
Եվրո (EUR)
445.99
-3.02
Ռուբլի (RUR)
4.7198
-0.1513
Լարի (GEL)
141.6
+0.06
53398
+221
Արծաթ
910.4
-4.7