
Ֆինանսների նախարարություն. պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294167 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 995 000 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 520 151 699 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.4010 տոկոս է: