Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր 09/11/15
Նոյեմբերի 09-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39088164 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 285 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 275 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 10 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 914 836 438 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.2758 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: