Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ԱԶԲ-ն 10 տարում Հայաստանին 1 մլրդ դոլարի վարկ է տրամադրել
14/11/2015 16:21
Կիսվել

ԱԶԲ-ն 10 տարում Հայաստանին 1 մլրդ դոլարի վարկ է տրամադրել

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) նշանավորեց Հայաստանի հետ համագործակցության տասնամյակը: Երկարամյա այս գործակցությունն ուղղված է երկրի տնտեսական զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը:

Տասնամյակի նշանավորման առիթով Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելությունը կազմակերպել էր երկօրյա միջոցառում՝ համաժողով և աշխատաժողով, որին ներկայացվեցին նախագծերի կառավարման ոլորտում կիրառվող և ձեռքբերված հայաստանյան և միջազգային փորձը: Միջոցառմանը ԱԶԲ-ի կողմից հրավիրված փորձագետներն ու վերապատրաստող մասնագետներն իրենց փորձը փոխանցեցին Հայաստանի գործընկերներին, ովքեր մշակում և իրականացնում են ենթակառուցվածքային և զարգացման ոլորտի նախագծեր: 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անցած տասը տարիների ընթացքում նպաստել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մշակմանն ու զարգացմանը»,-նշեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն պրն. Դեյվիդ Դոուլը: «Ապագայում ևս ակնկալում ենք շարունակել համագործակցությունը Կառավարության և մեր գործընկերների հետ բազմաթիվ այլ ծրագրերի շրջանակում»: 

ԱԶԲ-ն տրամադրում է վարկեր և տեխնիկական աջակցություն տրանսպորտի, ջրամատակարարման և ջրահեռացման ու էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև աջակցում է Կառավարությանը՝ բիզնես միջավայրի բարելավման և կանանց ձեռներեցության խթանման գործում: 2015թ-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրել է 1.04 միլիարդ դոլար վարկ՝ 133 միլիոն դոլար մասնավոր հատվածում և 910.03 միլիոն դոլար հանրային հատվածում ծրագրեր իրականացնելու համար:

Հայաստանում ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ հանրային հատվածում իրականացվող առանցքային ծրագրերից են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը, Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիրը, Կոշտ թափոնների կառավարման ներդրումային ծրագիրը և Կանանց ձեռներեցության ոլորտի աջակցման ծրագիրը: Կան նաև մասնավոր հատվածի ֆինանսավորման միջոցով իրականացվող հատուկ ծրագրեր, ինչպիսիք են Սևան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադի վերականգնման ծրագիրը և Զվարթնոց օդանավակայանի ընդլայնման ծրագիրը:
Գալիք տարիներին ևս ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի ներքին և արտաքին տրանսպորտային կապերի զարգացմանը, քաղաքային բարեկարգմանն, ինչպես նաև էներգետիկ և սեյսմիկ անվտանգության բարելավմանը:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2014թ-ին ԱԶԲ-ի աջակցությունը կազմել է 22.9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ 9.2 միլիարդ դոլարի չափով համաֆինանսավորում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41