Նավթի գները նվազել են 27/11/15
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքներով սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.58%-ով և կազմել 42.49 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 45.31 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):