Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները
10/12/2015 08:13
Կիսվել

Ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները

Տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի  շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները:

Ծրագիրը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից: Հինգ տարի տևողությամբ և 21.33 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով այս ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի հուլիսին:

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներին, իրականացնել արոտօգտագործման և կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ, աջակցել համայնքներում արոտօգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը և կայացմանը, նորարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումների բարելավմանը:

Գագիկ Խաչատրյանը նշել է, որ նախատեսված 55 համայնքի փոխարեն ծրագրի իրականացման 4 տարիների ընթացքում ծրագրում ընդգրկվել է 91 համայնք, որոնցում ստեղծվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, 74 համայնքում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր, 74 համայնքի կոոպերատիվներին տրամադրվել է 664 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 143 անիվավոր տրակտոր, 91 մամլիչ-բարդոցիչ 430 միավոր այլ գյուղգործիքներ և 91 համայնքի կոոպերատիվների անդամների համար կազմակերպվել են դասընթացներ: Բացի այդ, Արագածոտնի մարզի Արտաշավան, Սյունիքի մարզի Խնձորեսկ և  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում կառուցվել և արդեն իսկ գործում են անասնաբուժական սպասարկման կենտրոններ:

Ըստ գրասենյակի տնօրենի` իրականացված միջոցառումների արդյունքում ջրարբիացվել է նախկինում չօգտագործվող կամ թերի օգտագործվող շուրջ 121,500 հա արոտ, ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվությունն ու քաշաճը, իսկ ստացված անասնապահական արտադրանքի վաճառքից ֆերմերային տնտեսությունների կողմից ստացված եկամուտներն ավելացել են կրկնակի անգամ:

«Գրանցված լավ արդյունքների շնորհիվ ծրագիրն այսօր չափազանց պահանջված է և անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքների շրջանում մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Համաձայն մշտապես իրականացվող մոնիտորինգի տվյալների՝ ծրագրի մեկնակից ավելի քան 4 տարի անց խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվությունն ավելացել է շուրջ 26, քաշաճը՝ 18 տոկոսով», – իր խոսքում նշել է Գագիկ Խաչատրյանը:

Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է նաև 2015 թվականի փետրվարից գրասենյակի կողմից իրականացվող հնգամյա «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրին, որի ընդհանուր արժեքը 42.67 միլիոն ԱՄՆ դոլար է:

Երկրորդ ծրագրի հիմնական նպատակներն են շարունակել բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում, ինչպես նաև ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային՝ կաթի, մսի, մրգի/բարձրարժեք հատապտղի և բանջարեղենի արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ:

Երկրորդ ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում նախապատրաստական աշխատանքներն են իրականացվել նախատեսված 8 մարզի 25 համայնքի փոխարեն 55 համայնքում, իսկ ջրարբիացման և գյուղտեխնիկայի տրամադրման հիմնական աշխատանքները համայնքներում կմեկնարկեն 2016 թվականին:

Արժեշղթայի զարգացման շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել տեղական արտադրողներին և վերամշակողներին` իրենց արտադրանքը ստանդարտացնելու, տնտեսություններում արտադրվող ապրանքի որակն ու կիրառվող պատշաճ գյուղատնտեսական չափորոշիչները բարելավելու, սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա փորձը ներդնելու, վերամշակման, պահպանման, արտադրանքի մշակման, շուկայահանման և արտադրանքի որակի ապահովմանն ուղղված միջոցառումները բարելավելու, ապրանքանիշեր գրանցելու և հավաստագրելու նպատակով: Արդեն իսկ կայացել է արժեշղթայի զարգացման ծրագրերի առաջին փուլի մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել 16 բիզնես-հայտ:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02