Ֆինանսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Վարչապետը ծանոթացել է «Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում ստեղծված պայմաններին
15/12/2015 18:20
Կիսվել

Վարչապետը ծանոթացել է «Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում ստեղծված պայմաններին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք: Հովիկ Աբրահամյանը ոլորտի պատասխանատուների, ԱԺ պատգամավորների, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել է նորակառույց մասնաշենքերով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված ՔԿՀ-ի պայմաններին:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մեր երկրում ներկայում առավել քան կարևորվում է ժողովրդավարական կարևորագույն արժեքների՝ մարդու իրավունքների և օրինական շահերի, նրա հիմնարար ազատությունների հուսալի պաշտպանությունը, այդ արժեքների իրացումը երաշխավորող կանխատեսելի մեխանիզմների առկայությունը: «Չափազանց կարևոր է ինստիտուցիոնալ այնպիսի հաստատությունների ստեղծումը, որոնց շնորհիվ նշված խնդիրը կդառնա իրական: Մենք, այս առումով, պետք է իհարկե առաջնահերթ ուշադրություն դարձնենք ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց պատժի կրման առանձնահատկություններին»: Նախարարը կարևորել է այդ անձանց իրավունքների ապահովումը, նրանց կալանքի կամ պատժի կրման արժանապատիվ պայմանների ստեղծումը: Նրա խոսքով՝ սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում կառավարության կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր քրեական արդարադատության ոլորտի օրենսդրական ակտերի կատարելագործման ուղղությամբ:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին համագործակցության համար և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստակամ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ հետագա բարեփոխումների իրականացման գործում: «Առիթն օգտագործելով, ցանկանում եմ վերստին հաստատել, որ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել ՀՀ-ին, մասնավորապես Արդարադատության նախարարությանն իր գործունեության և բարեփոխումների իրականացման շրջանակում: Այս կառույցը հրաշալի հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել Եվրոպայի խորհրդի առաջարկությունները՝ աջակցելով Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանը»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը: Պարոն Սվիտալսկին կարևորել է «Արմավիր» ՔԿՀ-ում համապատասխան ծառայությունների, մասնավորապես, կրթության, բժշկական օժանդակության և մարդու իրավունքներին արժանի այլ ծառայությունների բարձրորակ մատուցումը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումը հերթական առաջընթաց քայլն է ՀՀ-ում արդարադատության, մասնավորապես, քրեակատորաղական ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: Նշելով, որ այս ծրագրի իրականացմանն աջակցել են նաև ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական միությունն ու ԵԱՀԿ-ն, դեսպանն ընդգծել է. «Մենք կարողացել ենք մեր ներդրումն ունենալ, որովհետև այստեղ՝ Հայաստանում, ունենք ամուր գործընկերություն, գործընկերներ, ի դեմս՝ Արդարադատության նախարարության, քրեակատարողական համակարգի: Ցանկանում եմ գովեստով արտահայտվել ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի գործունեության և նվիրումի մասին՝ ուղղված արդարադատության և քրեակատարողական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Միացյալ նահանգների կառավարությունը հպարտությամբ է գործակցում մեր այս գործընկերների հետ՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումների շուրջ»,- ասել է պարոն Միլսը:

Այսպիսով ամբողջությամբ ավարտին են հասցվել «Արմավիր» ՔԿՀ-ի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքները, կարանտինի, պատժախցերի և հիվանդանոցի մնացած հատվածները: Հիմնարկի շինարարության իրականացումն ընթացել է 2007-2015 թվականներին. այն կառուցվել է երկու փուլով՝ 2007-2009թթ. և 2009-2015թթ.: 2014-ին շահագործման էր հանձնվել «Արմավիր» ՔԿՀ-ի՝ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, ինչն իր մեջ ներառում է հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը: Ռեժիմային գոտում առկա է 46 դատապարտյալի համար նախատեսված 23 պատժախուց, գործում է լվացքատուն, խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ: Յուրաքանչյուր խուց ապահովված է սանհանգույցով: Կարճատև տեսակցությունների համար սենյակը նախատեսված է միաժամանակ 8 դատապարտյալի տեսակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար: Հիմնարկում առկա է նաև արհեստագործական 6 սենյակ, գրադարանը համալրված է շուրջ 3 հազար 200 կտոր գրականությամբ, գործում է համակարգչային սենյակ:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39