Նոր «STARTPHONE» սակագնային պլան՝ ներառված ավելի մեծ փաթեթով + սմարթֆոն՝ 1 դրամով
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանը հասանելի է նաև 8500 դրամ ֆիքսված ամսավճարով, որի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 3000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ* SMS ուղարկելու հնարավորություն:
Սակագնային պլանին կարելի է բաժանորդագրվել 18 կամ 24 ամսով: Ի դեպ, նշված ժամկետով բաժանորդագրության դեպքում «Samsung», «Huawei», «Lenovo», «HTC» և «BLU» ընկերությունների արտադրության մի շարք սմարթֆոններ կարելի է ստանալ 1 դրամով:
Սմարթֆոնները նաև կարելի է ձեռք բերել առանց բաժանորդագրության, ինչպես նաև ապառիկ:
* Բարեխիղճ օգտագործման պայմանով. մինչև 1000 SMS՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում