Ֆինանսական

USD BUY - 379.50-1.00 USD SELL - 381.00-1.00
EUR BUY - 439.50-1.50 EUR SELL - 444.00-1.50
OIL:  BRENT - 64.48-1.35 WTI - 60.06-1.56
COMEX:  GOLD - 4612.90+0.52 SILVER - 86.13-3.60
COMEX:  PLATINUM - 2294.00-6.45
LME:  ALUMINIUM - 3184.50+7.88 COPPER - 13209.50+8.08
LME:  NICKEL - 17888.00+13.11 TIN - 47967.00+17.73
LME:  LEAD - 2053.00+2.37 ZINC - 3216.00+4.13
FOREX:  USD/JPY - 158.55-0.34 EUR/GBP - 1.1639-0.06
FOREX:  EUR/USD - 1.1639-0.06 GBP/USD - 1.3426-0.10
STOCKS RUS:  RTSI - 1083.61+0.57
STOCKS US: DOW JONES - 49149.63-0.09 NASDAQ - 23471.75-1.00
STOCKS US: S&P 500 - 6926.60-0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 54110.50-0.42 TOPIX - 3668.98+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 26923.62-0.28 SSEC - 4112.60-0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10184.35+0.46 CAC40 - 8330.97-0.19
STOCKS EUR:  DAX - 25286.24-0.53
15/01/2026  CBA:  USD - 379.42-0.91 GBP - 509.18-2.44
15/01/2026  CBA:  EURO - 441.46-1.78
15/01/2026  CBA:  GOLD - 56193-337 SILVER - 1111.2+61.8
Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԿԲ-ում կազմակերպված ընդունելությանը
28/12/2015 08:59
Կիսվել

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԿԲ-ում կազմակերպված ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 25-ին այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի և հանրապետության բոլոր առևտրային բանկերի աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Մեծարգո Նախագահ,

Հարգելի հյուրեր և գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Կենտրոնական բանկի հարկի տակ` ավանդույթ դարձած տոնական այս միջոցառմանը:

Նախորդ տարեվերջին և 2015 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի տնտեսությունը բազմաբնույթ մարտահրավերների պակաս չզգաց: Դրանք պարբերաբար ուժգնանում էին մեր հայրենակիցների՝ հաճախ չհիմնավորված մտավախությունների և դրանցից բխող անկանխատեսելի վարքագծի դրսևորմամբ: Իրավիճակը տնտեսական քաղաքականություն մշակողներին հուշում էր ոչ ստանդարտ մոտեցումների անհրաժեշտության մասին: Դիմակայել բացասական զարգացումներին անհրաժեշտ էր շատ արագ և կտրուկ քայլերով:

Մեր պատասխանատու վերաբերմունքը մակրոտնտեսական կայունության ամրապնման նկատմամբ տվեց իր արդյունքը, ինչի ձեռքբերումը հնարավոր դարձավ Կառավարության մեր գործընկերների աջակցությամբ: Մենք վստահ էինք, որ մեր կողմից իրականացվող դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունը հաջողելու է:

Այսօր կայուն է ֆինանսական շուկան, ապահովված է Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրը` գների կայունությունը: Տարվա ընթացքում աշխարհում և տարածաշրջանում ընթացող խորը կառուցվածքային տեղաշարժերի շարունակական բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա արդյունավետ կերպով չեզոքացվել է:

Ձեռք բերված մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը նախադրյալներ ստեղծեցին, հատկապես միջին ժամկետում, տնտեսական կայուն աճի ապահովման համար: Արդյունքում՝ ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, հնարավոր եղավ կանխել մեր քաղաքացիների առանց այդ էլ ցածր եկամուտների գնողունակության հետագա անկումը:

Կենտրոնական բանկին տարվա ընթացքում հաջողվել է նվազեցնել գնաճային սպասումները, որին նպաստել են նաև արտաքին աշխարհից գնաճային ճնշումների բացակայությունը և բարենպաստ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսական ապրանքների գների անկումը: Տարվա ընթացքում 1.75 տոկոսային կետով նվազեցրել ենք քաղաքականության տոկոսադրույքը և, հատկապես վերջին՝ 1 տոկոսով դրամավարկային պայմանների թուլացմամբ վերադարձ է կատարվել մինչև 2014 թվականի նոյեմբերի դրությամբ առկա բնականոն վիճակին:

Թերևս ազգային արժույթի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև դրամի փոխարժեքը սպասումներով կամ սպեկուլյատիվ դրդապատճառներով տատանումներից զերծ պահելը մնում է մեր օրակարգի առաջնահերթություններից: Այդուհանդերձ, մեզ անհրաժեշտ է առավել հստակ շեշտադրել, որ Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գնաճի ցածր և կայուն մակարդակի ապահովումն է: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ միայն ցածր ու կառավարելի գնաճի միջոցով է հնարավոր ապահովել բարեկեցության հարատև աճ և կայունություն ֆինանսական շուկաներում:

Ինչպես կենտրոնական բանկի, այնպես էլ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները վկայում են, որ ներկայումս դրամի փոխարժեքը հավասարակշռված է և համապատասխանում է տնտեսական գործոններին: Անհրաժեշտ է, որ տնտեսվարողները նույնպես ապավինեն դրամի` տնտեսության հիմնարարներից բխող գնողունակությանը և նվազեցնեն իրենց չափից ավելի դոլարացված ակտիվների մակարդակը:

Նոր Սահմանադրությունը համարժեք դարձրեց Կենտրոնական բանկի երկու խնդիրները՝ դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովումը, որը ոչ միայն համահումչ է ներկայիս մարտահրավերներին, այլև դարձել է աշխարհի կենտրոնական բանկերի համար պահի հրամայական։

Կենտրոնական բանկի հետևողական, երբեմն նաև կոշտ քաղաքականությունը ընկալվել է ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից: Արտաքին աշխարհից թելադրված ցնցումների ծախսերը կիսով չափ դնելով ֆինանսական համակարգի վրա` հնարավոր եղավ պահպանել ֆինանսական կայունությունը մեր երկրում:

Գլոբալ տնտեսական անբարենպաստ զարգացումները ավելի կարևորեցին ֆինանսական կայունության մարտահրավերներն ամբողջ աշխարհում: Գրեթե բոլոր զարգացող երկրներում նկատվել են վարկերի աճի տեմպերի նվազում՝ զուգորդվելով վատորակ վարկերի տեսակարար կշռի աճով: Հայաստանն այստեղ առանձնահատուկ չէր, և առևտրային բանկերը, վարկերի որակի որոշակի վատթարացման պայմաններում վերագնահատեցին իրենց ռիսկերը՝ վարկավորման գործընթացում դառնալով առավել պահպանողական: Արտաքին ցնցումներից բխող մասնավոր հատվածում ռիսկերի և եկամուտների անհամաչափ աճը հանգեցրեց հաճախորդների վարկունակության կրճատմանը և վարկերի որակի վատթարացմանը: Բանկերը հակված եղան վարկավորել վարկունակ հաճախորդներին, որոնց շրջանակն այս տարիներին ցավոք նեղացել է: Այնուամենայնիվ, վերջին 7 տարիների ընթացքում բանկերի կողմից տրված վարկերի աճը աննախադեպ էր. վարկերն աճել են ավելի քան 5 անգամ՝ տարեկան միջինը 26%-ով, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը` 3.5 անգամ` կազմելով 48%:

Պետք է շեշտել, որ չնայած տարածաշրջանում ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշների վատթարացման միտումներին` Հայաստանում 2015 թվականին արձանագրվել է այդ ցուցանիշների՝ մասնավորապես բանկերի կապիտալի համարժեքության և իրացվելիության աճ: Այստեղ իր նպաստն է ունեցել նաև նախորդ տարեվերջին Կենտրոնական բանկի կողմից բանկերի կապիտալի նվազագույն պահանջի բարձրացման վերաբերյալ կայացրած որոշումը: Վերջինիս նպատակն է ապահովել երկարաժամկետ հատվածում ֆինանսական միջնորդության աճ, ինչպես նաև հնարավոր վնասները սեփական միջոցների հաշվին կրելու ունակություն և երկարաժամկետ կայունություն: Արդյունքում 6 բանկեր արդեն համալրել են կապիտալ, իսկ մի քանիսը սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ: Արդեն իսկ հայտարարվել է 2 միաձուլումների մասին: Բանկային համակարգի երկարաժամկետ կայունությանն ուղղված այս գործընթացը հաջողությամբ ընթանում է, և այն անշրջելի է:

Ֆինանսական կայունության վկայություն է նաև տարվա ընթացքում ավանդների 9% աճը, որը հիմնականում պայմանավորված է ֆիզիկական անձանց ավանդներով: Այս դաշտում կարևորագույն օրենսդրական փոփոխություն էր ավանդների երաշխավորման առավելագույն շեմի 2.5 անգամ բարձրացումը, ինչպես նաև փոխհատուցման ժամկետի կրճատումը:

Նպատակ ունենալով քաջալերել երկար փողերի ներգրավումը բանկային համակագի կողմից` Կենտրոնական բանկը զգալիորեն իջեցրեց երկարաժամկետ ներգրաված միջոցների նկատմամբ պարտադիր պահուստավորման դրույքաչափը:

Համագործակցելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ՝ 2015 թվականին Կենտրոնական բանկը շարունակել է աջակցել բանկերի կողմից գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի և տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող այլ ոլորտների Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Այս ծրագրերը 2015 թվականին համալրվեցին եվրոպական ներդրումային բանկի Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրով, որն արագ տեմպերով տեղաբաշխվում է: Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ տարի նոր փուլ սկսելու վերաբերյալ: Այս ծրագրերով հատուկ ուշադրության են արժանանում հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտերը` համալրելով Կառավարության հետ համատեղ իրականացվող գյուղատնտեսության ֆինանսավորման հատուկ ծրագիրը, որի միջոցով մինչև այսօր արդեն տրամադրվել են մոտ 70 մլրդ դրամի ավելի քան 70 հազար գյուղվարկեր:

Տարվա ընթացքում Կառավարության սուբսիդավորմամբ շարունակվել են սոցիալական ծրագրերի վարկավորումը: Կենտրոնական բանկի կողմից ստեղծված ենթակառույցների կողմից 2015 թվականին բանկերի միջոցով տրամադրվել է հիփոթեքային, ուսանողների, զինծառայողների և երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու մատչելի վարկեր, որոնց թիվը գերազանցում է վեց հազարի շեմը:

2015 թվականը հատկանշական էր նաև կապիտալի շուկայում արժեթղթերի թողարկումների աշխուժացմամբ: Նախորդ տարվա համեմատ արձանագրվեց թողարկված պարտատոմսերի ծավալների կրկնակի աճ: Միաժամանակ Կենտրոնական բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ, ԱՄՆ կառավարության մասնակի երաշխիքով առաջին անգամ Հայաստանում իրականացվեց ակտիվներով ապահովված պարտատոմսերի թողարկում: Պարտատոմսեր թողարկելու ուղղությամբ ջանքերը կշարունակվեն նաև հաջորդ տարի:

Տարին ամփոփվեց նաև 2 բանկերի կողմից բաժնետոմսերի հրապարակային առաջարկի միջոցով կապիտալի համալրմամբ: Շարունակվել են արժեթղթերի հաշվարկային և վճարային համակարգերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչը գալիք տարում թույլ կտա մեր թողարկող ընկերություններին մուտք գործել համաշխարհային ինստիտուցիոնալ շուկաներ:

Ամփոփելով` ցանկանում եմ նշել, որ գալիք երկու տարիների ընթացքում մենք պետք է ամրապենդենք դրամավարկային և ֆինանսական համաձայնեցված քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք կերաշխավորեն.

– գների կայունության, և որ ամենակարևորն է՝ ցածր գնաճային սպասումների խարսխումը,
– ֆինանսական համակարգի կայունությունը և աշխուժության վերականգնումը,
– ապահովագրական շուկայի կատարելագործումը և նոր գործիքների ներդրումը,
– այլընտրանքային ներդրումների ապահովումը՝ կապիտալի և ածանցյալների շուկաների զարգացման միջոցով:

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս՝ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք տարին լինի խաղաղության, կայունության ամրապնդման և ձեռքբերումների տարի: Շնորհակալություն»:

15/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.42
-0.91
Եվրո (EUR)
441.46
-1.78
Ռուբլի (RUR)
4.8278
-0.0116
Լարի (GEL)
140.79
-0.37
56193
-337
Արծաթ
1111.2
+61.8