Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
2015թ․-ին խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 9%-ով
28/12/2015 11:13
Կիսվել

2015թ․-ին խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 9%-ով

Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 524 կազմակերպությունների հարկային եկամուտները 2015-ին կկազմեն 383.3 մլրդ դրամ՝ 2014-ի 351.3  մլրդ դրամի դիմաց, ինչն, ըստ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի, նախորդ տարվա համեմատ ավելի է 32  մլրդ  դրամով կամ 9 տոկոսով: 2015-ի արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատուների տասնյակում են` «Գազպրոմ-Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ղ-Տելեկոմ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի», «Գրանդ Տոբակո» հայ-կանադական Հ/Ձ, «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Ամերիաբանկ» և «Տրանսգազ» ընկերությունները, որոնք ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել 151.8 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա 142.8 մլրդ դրամի դիմաց:  «Ընթացիկ տարում հարկային եկամուտների աճ է արձանագրվել`  մանրածախ առևտրի ոլորտում՝ 37 տոկոսի չափով, կաթնամթերքի արտադրությունում՝ 33, ծխախոտի ներմուծման, արտադրության և վաճառքի ոլորտում՝  21 և հանքարդյունահանման  բնագավառում` 18 տոկոսի չափով»,-ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը: Իսկ հարկային մուտքերի նվազում է արձանագրվել՝ 24.3 տոկոսով` կապի և 18 տոկոսով` ալկոհոլային խմիչքի ներմուծման, արտահանման, արտադրության և վաճառքի ոլորտներում: Իրացման շրջանառության աճ է արձանագրվել` 16 տոկոսով մանրածախ առևտրի, 13 տոկոսով բանկային և ֆինանսավարկային գործունեության և 13 տոկոսի աճ էլ՝ հանքարդյունահանման  ոլորտներում, իսկ նվազում` ալկոհոլային խմիչքի ներմուծման, արտահանման, արտադրության և վաճառքի ոլորտներում` 17.3 տոկոսի չափով, շինարարության բնագավառում` 10.5 տոկոսի, պարենային և ոչ պարենային ապրանքների ներմուծման, արտադրության, վաճառքի ոլորտներում` 8 տոկոսի չափով: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ղեկավարի խոսքով` 2014 թվականի համեմատ ընթացիկ տարում հարկային բեռն աճել է 0.4 տոկոսով, ԱԱՀ-ի գծով` 0.6 տոկոսով, իսկ շահութահարկի մասով հարկային բեռի փոփոխություն չի արձանագրվել: 2015 թվականի ընթացքում ՀԴՄ-ների շահագործման կանոնների ճշտության ստուգմամբ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունն արձանագրել է 10 անգամ ավելի գումար, քան նախորդ տարի. «Եթե 2014-ին արձանագրվել էր շուրջ 30 միլիոն դրամ տուգանք, ապա 2015-ին այդ թիվը կազմել էր ավելի քան 300 միլիոն դրամ»,-նշել է Ռաֆիկ Մաշադյանը: Տեսչության դիտարկմամբ` դեռևս ռիսկային են շարունակվում համարվել հատկապես հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտները, որտեղ ավելի շատ են ագրեսիվ հարկային պլանավորման դեպքերն ու վնասով աշխատող ընկերությունները: Ըստ Ռաֆիկ Մաշադյանի, 2016-ի հիմնական շեշտադրումը լինելու է գործարքների փաստաթղթավորման նկատմամբ հսկողությունը. «Հարկային մարմինը խիստ հետևողական է լինելու գործընթացի կարգավորման նկատմամբ, որպեսզի մեր երկրում կատարվող բոլոր գործարքներն ամբողջությամբ փաստաթղթավորվեն: Առանձնակի ուշադրություն է  դարձվելու նաև ագրեսիվ հարկային պլանավորման երևոււյթների կանխարգելմանն ու բացահայտմանը»:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41