
Չինաստանի արժութային պահուստները նվազել են ռեկորդային 107.9 մլրդ դոլարով
Չինաստանի ժողովրդական բանկի տարածած հաղորդագրության համաձայն 2015թ․-ի դեկտեմբեր ամսի ընթացքում երկրի արժութային պահուստները կրճատվել են ռեկորդային 107.9 մլրդ դոլարով և կազմել 3.33 տրլն դոլար։ Մինչդեռ նոյեմբեր ամսին արժությները կրճատվել էին 87.2 մլրդով և կազմել 3.438 տրլն դոլար։
Հիշեցնենք նաև, որ այսօր չինական հիմնական բորսայական հարթակներում հիմնական ինդեքսների մոտ 7%-ոց անկման հետևանքով դադարեցվել են առևտրային շրջանները։
Նշենք նաև, որ Չինաստանը օրերս 0.51%-ով նվազեցրել է յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ։ Չինաստանի ժողովրդական բանկը նման քայլի էր դիմել նաև անցյալ տարվա օգոստոս ամսին։