Ֆինանսական

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 445.00+0.00 EUR SELL - 451.50+0.00
OIL:  BRENT - 69.71+0.56 WTI - 64.96+0.73
COMEX:  GOLD - 5060.40+0.21 SILVER - 82.59+2.95
COMEX:  PLATINUM - 2123.30-0.94
LME:  ALUMINIUM - 3103.00-0.72 COPPER - 13166.50-0.08
LME:  NICKEL - 17880.00+3.06 TIN - 49635.00+1.09
LME:  LEAD - 1993.00+1.19 ZINC - 3406.50+0.92
FOREX:  USD/JPY - 152.32-0.87 EUR/GBP - 1.1874-0.28
FOREX:  EUR/USD - 1.1874-0.28 GBP/USD - 1.3633-0.19
STOCKS RUS:  RTSI - 1121.48+1.16
STOCKS US: DOW JONES - 50121.40-0.13 NASDAQ - 23066.47-0.16
STOCKS US: S&P 500 - 6941.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 57639.84-0.02 TOPIX - 3882.16+0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 27032.54-0.55 SSEC - 4134.02+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 10472.11+1.14 CAC40 - 8313.24-0.18
STOCKS EUR:  DAX - 24856.15-0.53
12/02/2026  CBA:  USD - 377.57+0.06 GBP - 514.97-2.41
12/02/2026  CBA:  EURO - 448.4-1.59
12/02/2026  CBA:  GOLD - 61641+574 SILVER - 1045.2+46.55
Կենտրոնական բանկ․ ուժը կորցրած է ճանաչվել 2 գրավատան գործունեության լիցենզիաներ
21/01/2016 17:36
Կիսվել

Կենտրոնական բանկ․ ուժը կորցրած է ճանաչվել 2 գրավատան գործունեության լիցենզիաներ

ԿԲ խորհրդի հունվարի 19-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փողոց թիվ 9/12 հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 223 լիցենզիան (տրված` 16.12.2010թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«ՄԱՆԻ ԸՆԴ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

ԿԲ խորհրդի հունվարի 19-ի մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Արմաստ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փ., 41ա  հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 248 լիցենզիան (տրված` 29.12.2011թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«Արմաստ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: 

12/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.57
+0.06
Եվրո (EUR)
448.4
-1.59
Ռուբլի (RUR)
4.8914
+0.0102
Լարի (GEL)
140.67
+0.18
61641
+574
Արծաթ
1045.2
+46.55