LME. Գունավոր մետաղների գներ 29/01/16
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.23%-ով և կազմել 1524.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.78%-ով և կազմել 4545.00 դոլար, կապարի գինն աճել է 1.21%-ով և կազմել 1677.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 17041.45 դոլար, անագի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 14005.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 1586.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 12000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 0.45%-ով և կազմել 22200.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: