
Ֆինանսների նախարարություն․ տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ – 12/02/16
Փետրվարի 11-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294167 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 864 400 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 018 087 139 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.7550 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: