Ֆինանսների նախարարություն․ պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ – 16/02/16
Փետրվարի 16-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294175 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 849 790 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 489 630 628 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.0012 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: