Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66262.16+0.62 TOPIX - 4111.02+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.97+0.56 SSEC - 3912.52+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
26/08/2026  CBA:  USD - 364.56-0.04 GBP - 496.57-0.49
26/08/2026  CBA:  EURO - 425.15-0.05
26/08/2026  CBA:  GOLD - 54097-572 SILVER - 795.44-10.11
Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը
17/02/2016 09:51
Կիսվել

Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ միջազգային և հայաստանյան փորձագետների աջակցությամբ նախորդ տարի մշակվել է «Հայաստանի Հանրապետության պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչի արդյունքում մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում: Փորձարկման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ 20 անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել է այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծման նպատակով նախորդ տարեվերջին շահագործման են հանձնվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկրորդ և երրորդ բնակելի մասնաշենքերը և ազդարարվել է «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարության պետական ծրագրի ավարտը: Հիմնարկը նախատեսված է 1240 դատապարտյալի համար: Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Մեկնարկել է քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում կլուծվեն կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2015-ին ստեղծվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման էլեկտրոնային գրանցամատյանը, որը հասանելի է 2015 թ.-ի հոկտեմբերի 1-ից՝ www.registration.am հասցեով: Նախորդ տարվա ընթացքում վերապատրաստվել է 224 շահառու (նոտարներ, նոտարի օգնականներ, իրավաբաններ, վարկային և ռիսկերի կառավարման մասնագետներ):

ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը նշել է, որ 2015 թ.-ին ԴԱՀԿ բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 24 միլիարդ դրամը: Հարուցվել է 893 հազար 222 կատարողական վարույթ, պահանջատերերի, մասնավորապես, պետական բյուջեի օգտին բռնագանձվել և վերակագնվել է 7 մլն 190 մլն, իրավաբանական անձանց օգտին` 13 մլրդ 676 մլն, ֆիզիկական անձանց օգտին` 1 մլն 601 մլն դրամ: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 27.348 կատարողական վարույթի: Ավարտված ու կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835:

Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը զեկուցել է, որ հանրապետության քրեակատորաղական հիմնարկներում ներկայում պահվում է 3 հազար 800 դատապարտյալ և կալանավոր: ՔԿ վարչությունը նախորդ տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ է տարել ՔԿՀ-ներում դատապարտյալների սոցիալական վիճակի բարելավման, համակարգում կոռուպցիոն դրսևորումների նվազեցման ուղղությամբ: Ներդրվել է դատապարտյալների հանձնուքի տրամադրման էլեկտրոնական համակարգ: ՔԿՀ-ները համալրվել են նաև անհրաժեշտ բուժտեխնիկայով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում պրոբացիոն ծառայության ներդրումը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության, ԴԱՀԿ-ի և Քրեակատարողական վարչության ակտիվ աշխատանքից՝ իրենց առջև դրված խնդիրների, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման, կառավարության գործունեության իրավական դաշտի ապահովման առումով:

26/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.56
-0.04
Եվրո (EUR)
425.15
-0.05
Ռուբլի (RUR)
4.3097
-0.0107
Լարի (GEL)
139.14
-0.24
54097
-572
Արծաթ
795.44
-10.11