
Ֆինանսների նախարարություն․ տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ – 15/03/16
Մարտի 15-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294174 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 623 598 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 034 612 368 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.0577 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: