Ֆինանսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Fitch․ Ադրբեջանում պրոբլեմային վարկերը կաճեն
13/04/2016 14:53
Կիսվել

Fitch․ Ադրբեջանում պրոբլեմային վարկերը կաճեն

Միջազգային վարկանիշային Fitch գործակալության Ադրբեջանի բանկային հատվածի գնահատականի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկման ֆոնին մանաթի արժեզրկումը  բացասաբար է ազդել Ադրբեջանի բանկերի վրա եւ դժվարություններ է ստեղծել պրոբլեմային (չվերադարձվող ) վարկերից վնասը ծածկելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Fitch-ը հայտնել է, որ Ադրբեջանում պրոբլեմային վարկերի ծավալը շարունակելու է աճել:

Fitch-ի փորձագետները գտնում են, որ 20015 թվականի արդյունքներով վարկերի գումարային ծավալում պրոբլեմային վարկերի տեսակարար կշիռը  (90 օրից ավելի) 9,5 տոկոսով մեծացել է: Նշվում է, որ 2014 թվականի վերջին այդ ցուցանիշը կազմել էր 8,3 տոկոս: Ներկայում Ադրբեջանում պրոբլեմային վարկերը կազմում են մոտ 1 մլրդ 400 մլն մանաթ:

Արժույթի միջազգային հիմնադրամը Ադրբեջանի ՀՆԱ-ի անկումը 2016 թվականի համար կանխատեսում է 3 տոկոս մակարդակի: Այս մասին նշվում է համաշխարհային էկոնոմիկայի ապրիլյան կանխատեսման մեջ (World Economic Outlook, WEO):

Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՀ-ը Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2016 թվականի համար կանխատեսել էր 2,5 տոկոս մակարդակի: Հիմնադրամի կանխատեսումներով` 2016 թվականին Ադրբեջանում միջին տարեկան արժեզրկումը կկազմի 12,8 տոկոս եւ 2017 թվականին կդանդաղի մինչեւ 9,5 տոկոս:

Հիմնադրամի գնահատականներով` 2016 թվականին Ադրբեջանի վճարային հաշվեկշռում դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 0,2 տոկոսը:

«Ազադլըգ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը 2016 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 3,4 մլրդ դոլարով կամ 40 տոկոսով:

«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, հաղորդել է, որ Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը 45,5 տոկոսով փոքր է` 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ:

Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:

Ադրբեջանի կառավարությունը 2016 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 1,8 տոկոս աճ եւ 12,1 տոկոս միջին տարեկան արժեզրկում:

ՀԲ-ի կանխատեսմամբ` 2016 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքի չափը կգերազանցի ՀՆԱ-ի 30 տոկոսը: ՀԲ-ն միջին հեռանկարում Ադրբեջանի ընդհանուր պարտքերի աճ է կանխատեսում:

ՀԲ-ն կանխատեսում է, որ Ադրբեջանի ընդհանուր պարտքերը 2017 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 35,6 տոկոսը, 2018 թվականին` ՀՆԱ-ի 54,7 տոկոսը:

Ադրբեջանի կառավարության հայտարարությունների համաձայն` 2016 թվականի սկզբներին Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 19,8 տոկոսը: Այդ ցուցանիշը 2015 թվականի սկզբներին կազմել էր 8 տոկոս:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել էր մոտ 7 մլրդ դոլար:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի 100 տոկոսով արժերկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել, վարկային փոխառուների թիվն արդեն հասել է 2,6 մլն մարդու:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08