Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ադրբեջանը մեծ թվով քաղաքացիների արգելել է վարկային պարտավորությունների հետ կապված դուրս գալ երկրից
28/04/2016 14:39
Կիսվել

Ադրբեջանը մեծ թվով քաղաքացիների արգելել է վարկային պարտավորությունների հետ կապված դուրս գալ երկրից

Ադրբեջանը արգելել է վարկային պարտավորությունների հետ կապված երկրից դուրս գալ 115 իրավաբանական եւ 216 ֆիզիկական անձանց:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է fins.az լրատվական կայքը, որը հրապարակել է հիշյալ անձանց եւ ընկերությունների ցուցակները:

Նշվում է, որ արգելքը դատարանների կողմից սահմանվել է Ադրբեջանի օրեսնդրության պահանջով` վարկառուի կողմից վարկային պարտքերը չմարելու հետ կապված դատարանների որոշումների համաձայն: Դա նշանակում է, որ մինչեւ ամբողջությամբ չմարեն վարկերը, հիշյալ անձանց չի թույլատրվելու դուրս գալ Ադրբեջանից:

Modern.az լրատավական կայքը` հղում անելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը, հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանում 40450 աշխատատեղ է փակվել:

Պաշտոնական տվյալներով` անցյալ տարի 40450 վերացված աշխատատեղերի 19,2 տոկոսը փակվել է առեւտրի, փոխադրամիջոցների վերանորոգման բնագավառում, 15,5 տոկոսը` տրանսպորտի եւ պահեստային տնտեսության, 8,3 տոկոսը` շինարարության, 6,4 տոկոսը` պետական կառավարման, պաշտպանության եւ  սոցիալական ապահովման, 5,5 տոկոսը` վերամշակող արդյունաբերության, 4,7 տոկոսը` մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության բնագավառներում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների արագորեն նվազման, ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի փոխարեժքը 100 տոկոսով ընկնելու հետեւանքով հիմնականում նավթարդյունաբերությունից կախված Ադրբեջանում փակվել են մեծ թվով պետական եւ մասնավոր ձեռնարկություններ եւ հաստատություններ, ինչի հետեւանքով վերացվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր:

Marja.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ 2016 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել, վարկային փոխառուների թիվը հասել է 2,6 մլն մարդու:

Դա նշանակում է, որ Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41