
ՊԵԿ․ աշխատաժողով՝ «Կիոտոյի Վերանայված Կոնվենցիա» թեմայով
Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում Հայաստան այցելած ՀՄԿ փորձագետների մասնակցությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնում 2016 թվականի ապրիլի 25-29-ն անցկացվել է «Կիոտոյի Վերանայված Կոնվենցիա» թեմայով աշխատաժողով: Միջոցառման նպատակն էր՝ բարձրացնել Կոնվենցիայի վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայողների իրազեկման մակարդակը, քննարկել և պարզաբանել առաջացած հարցերը: Աշխատաժողովին մասնակցել են ՊԵԿ վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, մաքսատների և մաքսակետերի աշխատակիցներ: Աշխատաժողովի ավարտին միջոցառման մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: