Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Մայիսի 23-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39202179 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 71մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 841 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 396 658 467 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.7572 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8550 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն: