Ֆինանսների նախարարություն․ տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ 21/06/16
Հունիսի 21-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294182թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 807 480 000 դրամ, հետգնված ծավալը` 1 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 517 180 238 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 9.9812 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: