Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Արա Չալաբյանը ճշգրիտ գիտությունների ճյուղը նախընտրողներին խրախուսելու անհրաժեշտություն է տեսնում
06/07/2016 11:50
Կիսվել

Արա Չալաբյանը ճշգրիտ գիտությունների ճյուղը նախընտրողներին խրախուսելու անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը օրեցօր ծնում է որակյալ կադրերի պահանջարկ, որը բավարարելու համար մասնագետներն առաջարկում են իրենց մոտեցումները: ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանի կարծիքով` պետք է տնտեսական մոդելի փոփոխություն կատարել` խթաններ ստեղծելով ճշգրիտ գիտությունների, այդ թվում`տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների աճի համար: «Տեխնոլոգիաներից այսօր բոլորն են օգտվում, համարյա ամեն մարդ սմարթֆոն ունի, այլ բան է, որ հասարակության մի մասն է ներառված ՏՏ ոլորտում: Իմ կարծիքով` մեր կրթական համակարգը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի, որ մեր երիտասարդներն այս ուղղությամբ կրթվեն, զարգանան, քանի որ սա գլոբալ ուղղություն է: Որքան շատ ինժեներներ, ՏՏ մասնագետներ պատրաստենք, այնքան աշխարհում ավելի մրցունակ կդառնանք: Բայց այստեղ միայն կադրերի խնդիր չի, որ ինչ-որ ընկերություններում աշխատեն, այլ տնտեսական մոդելի փոփոխության հարց է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արա Չալաբյանը:

Նրա խոսքով` եթե մի քանի հարյուր հազար մարդ (300-400 հազար) ներգրավված է գյուղատնտեսությունում, 15 հազար հոգի ներկայացված են ՏՏ ընկերություններում, բայց այս երկու անհավասար խմբերի կողմից ստեղծվում է համադրելի արդյունք, նշանակում է` երեխաների, ովքեր ծնվում են գյուղերում ու մարզային քաղաքներում, մի մասը կրթության միջոցով կարող է էապես փոխել կյանքի որակն ու մեր երկրի տնտեսությունը: «Ես չեմ ասում, որ գյուղատնտեսություն մեզ պետք չէ, բայց այստեղ արտադրական լուծումներ են պետք, այդ մարդկանց մի մասը կարող են աշխատել այն ոլորտներում, որոնք գլոբալ մրցունակ են»,-հավելեց մեր զրուցակիցը:

Խոսելով խթանների մասին` Արա Չալաբյանը բերեց հարևան Վրաստանի օրինակը, որտեղ մասնագիտացումները` իրավաբանություն, տնտեսագիտություն, բժշկություն, որոնք շուկայական պահանջարկ ունեն, պետպատվերի ներքո չեն լինում: «Այն մասնագիտացումները, որոնք մեծ ու վճարունակ պահանջարկ ունեն, պարտադիր չէ պետպատվերի տակ դնել, կարելի է պետպատվերն ուղղել ճշգրիտ գիտություններ` տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինժեներական գիտելիքներ և մաթեմատիկա, որտեղ մենք ի սկզբանե բնատուր տաղանդներ ունենք»,-հավելեց Չալաբյանը:

Անդրադառնալով բանկային համակարգի և ՏՀՏ լուծումներ մշակող ընկերությունների համագործակցությանը` Արա Չալաբյանը դժվարացավ նշել, թե դա որքանով է ինտենսիվ, բայց միևնույն ժամանակ շեշտեց, որ այսօր այնպիսի լուծումներ կան բանկային համակարգում, որոնք հնարավոր է դրսին ևս առաջարկել: «Ես ինքս ներքին աուդիտում եմ աշխատում, մենք ունենք որոշակի լուծումներ նաև տեղական ընկերությունների հետ մշակած, դրանք բավականին ունիվերսալ են և կարելի է նաև արտաքին շուկաներում առաջ մղել»,-ասաց ԿԲ ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է ՏՏ լուծումները, հատկապես էլեկտրոնային կառավարման ու ռազմարդյունաբերության ոլորտներում կիրառելուն, որտեղ պետությունը կարող է լինել առաջին պատվիրատուն, նա նշեց, որ կիսում է տեսակետը, թե բարձր տեխնոլոգիաների ու այլ ոլորտների միջև կա որոշակի կտրվածություն:

Բայց, բացի նշյալ ոլորտներից, նա կարևորում է նաև գյուղատնտեսությունում պետություն-բարձր տեխնոլոգիական ոլորտ համագործակցության ծավալումը: Ու կարծում է, որ այս իմաստով մեծ աշխատանք կա անելու:

Հարցին, թե ազդակը պետք է պետության կողմից լինի, թե անհատ մասնագետների, ընկերությունների կողմից նախաձեռնողականություն դրսևորվի`Արա Չալաբյանը պատասխանեց. «Ես համագործակցության պատրաստի մոդել հիմա չունեմ, բայց բոլորն էլ տեղ ունեն աշխատելու: Նստել մտածել, որ մինչև մեկը իր քայլը չանի, ես չեմ անի, ոչ մի արդյունքի չենք հասնի: Ընդհանարապես կյանքը փոխում են ակտիվ ու երազող մարդիկ, ովքեր մտքեր ունեն ու դրանք ուզում են իրականացել: Բոլորն էլ դեր ունեն. անհատները, ընկերությունները, մասնավորը, պետականը: Դրա համար լավ կլինի, որ բոլոր մարդիկ միասին երկրի տնտեսության տեսլական ունենան»:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02