Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Յունիբանկ. մեկնարկել է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան
08/07/2016 18:54
Կիսվել

Յունիբանկ. մեկնարկել է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան

Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար սկսում է նոր ակցիա` «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում», որի շրջանակներում կարելի է կուտակել բոնուսային միավորներ և դրանց դիմաց ստանալ դրամական միջոցներ:

Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով կանխիկ և անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր: Կուտակված միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը:

Յունիբանկը քարտապանների համար պատրաստել է նաև հաճելի անակնկալ` 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացվելու է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվելու են վիճակահանությամբ`մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:

«Մենք մեր քարտապաններին առաջարկում են շահավետ և միևնույն ժամանակ լոյալության պարզ ու հասկանալի ծրագիր, որը քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես դուք կատարում եք ձեր վճարումները, իսկ բանկը հաշվարկում է միավորները և գումար փոխանցում ձեր հաշվին: Որպես լրացուցիչ նվեր` քարտապանների միջև բանկը կխաղարկի Iphone հեռախոսներ: Այդ կերպ մենք խթանում ենք քարտով կատարվող գործարքների ավելացումը և մեր շնորհակալությունը հայտնում Յունիբանկին վստահած և մեր քարտերն ընտրած հաճախորդներին», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքի «Բանկային քարտեր» բաժինը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02