Ֆինանսների նախարարություն․ տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ – 19/07/16
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294182թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 057 480 000 դրամ, հետգնված ծավալը` 557 480 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 575 328 239 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 8.8200 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 2 գործակալ: