
Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր 05/09/16
Սեպտեմբերի 05-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52049179 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 50մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 30 մլն դրամ և ոչ մրցակցային՝ 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 919 825 351 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6205 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: