Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Հայկական ընկերությունները կծանոթանան LSE մուտք գործելու հնարավորություններին
11/10/2016 19:52
Կիսվել

Հայկական ընկերությունները կծանոթանան LSE մուտք գործելու հնարավորություններին

Միջազգային շուկա մուտք գործել ցանկացող հայկական ընկերությունները  հնարավորություն կստանան հասկանալ, թե ինչ հնարավորություններ կարող է իրենց առաջարկել Լոնդոնի ֆոնդային բորսան: Երևանում «Միջազգային կապիտալը որպես բիզնեսի աճի շարժիչ» խորագրով սեմինարի շրջանակներում Հայաստան է ժամանել Լոնդոնի ֆոնդային բորսայի՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների առաջնային շուկայի բաժնի ղեկավար Այունա Նեչաևան, ով լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հայկական ընկերությունների ներկայացուցիչներին կներկայացնի Մեծ Բրիտանիայում և ընդհանրապես Եվրոպայում միջազգային կապիտալի շուկայի վիճակը և այն հնարավորությունները, որ նրանց կարող է տալ Լոնդոնի ֆոնդային բորսան:

«Ընդհանրապես Եվրոպայում այս պահին միջազգային կապիտալի ներգրավման մակարդակը  ցածր է ու բացասական միտումներ ունի, ուստի ներդրողները պետք է այնպես անել, որ իրենց ներդրումային պորտֆելներն աշխատեն: Նրանք միշտ հետաքրքիր պատմություններ են փնտրում, որոնց վրա կարելի է հիմնվել և շահույթ ստանալ: Երբ ես խոսում եմ ներդրողների հետ, նրանք ինձ ասում են, որ հիմա իրենց համար ոչ այնքան կարևոր է տարածաշրջանը, որքան առանձին վերցրած լավ ընկերությունը: Նրանք ուսումնասիրում են այդ ընկերության աճը, գործունեության ոլորտը, հեռանկարները, ռիսկերը: Նրանց համար հենց ընկերության անհատական պատմությունն է  կարևոր: Դրա համար ես այստեղ եմ առաջին հերթին հայկական ընկերությունների հետ շփվելու և նրանց ներկայացնելու համար, թե ինչ կարող է իրենց առաջարկել Լոնդոնի ֆոնդային բորսան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նա հավելեց, որ շատ կարևոր է հասկանալ, որ Լոնդոնի ֆոնդային բորսան ոչ միայն  խոշոր, այլ նաև փոքր և սկսնակ բիզնեսի համար է: Նեչաևան նաև ընդգծեց, որ հայկական շուկայի վերաբերյալ գնահատականներ իրենք չունեն, սակայն լավ գիտեն, որ շուկայում կան առաջատար համարվող կազմակերպություններ, որոնք աշխատում են հանքարդյունաբերության, ֆինանսական և ենթակառուցվածքների ոլորտներում: Նրա խոսքով՝ իր համար կարևոր է տեղեկություններ  իմանալ այդ ոլորտների հիմնական խաղացողների մասին:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58