Ֆինանսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Նասդաք Օէմէքս Արմենիան Եվրասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ Է
23/11/2016 14:37
Կիսվել

Նասդաք Օէմէքս Արմենիան Եվրասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ Է

2016թ. նոյեմբերի 16-17-ը Եգիպտոսում տեղի ունեցած Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (Federation of Euro-Asian Stock Exchanges (FEAS)) տարեկան ժողովի ժամանակ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն ընտրվել է որպես ֆեդերացիայի գործադիր խորհրդի անդամ:

Գործադիր Խորհուրդը Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ) կառավարման 2-րդ բարձրագույն մարմինն է և բաղկացած է ԵՖԲՖ 11 անդամներից: Գործադիր խորհրդի իրավասությունների մեջ են մտնում այնպիսի հարցեր, ինչպիսիք են ԵՖԲՖ ռազմավարության մշակումը, ԵՖԲՖ անդամակցության, բյուջետային գործընթացի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը և այլն:

«Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի Գործադիր խորհրդին անդամակցությունը մեզ համար շատ ոգևորիչ և միաժամանակ պատասխանատու քայլ է: Նշված կարգավիճակը թույլ կտա ոչ միայն նոր մակարդակով ներկայացնել Հայաստանի կապիտալի շուկան միջազգային ասպարեզում, այլև կնպաստի փորձի փոխանակմանը և միջազգային նոր համագործակցությունների հնարավորություն կընձեռի»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

իշեցնենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան (նախկինում՝ «Հայաստանի ֆոդային բորսա» ԲԲԸ) անդամակցում է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիային 2002թ.-ից:  

FEAS-ի մասին – Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիան հիմնադրվել է 1995 թ. մայիսի 15-ին: Ասոցիացիայի նպատակն է աջակցել Եվրասիական տարածաշրջանի (Եվրոպա, Ասիա, միջերկրածովյան գոտի) կապիտալի շուկաների զարգացմանը, ինչպես նաև խթանել համագործակցությունը դրանց միջև: Ներկայումս ասոցիացիան ունի ավելի քան 30 անդամ, որոնց թվում՝ ֆոնդային բորսաներ, հետառևտրային ֆինանսական հաստատություններ, դիլերների ասոցիացիաներ և ռեգիոնալ ֆեդերացիաներ ավելի քան 30 երկրներից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.feas.org.

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան  «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ընկերության պաշտոնական կայքը՝ www.nasdaqomx.am:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32