Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՊԵԿ. Հայաստանում են ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները
30/11/2016 16:21
Կիսվել

ՊԵԿ. Հայաստանում են ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները

Հայաստանում նոյեմբերի 30-ին անց է կացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստը: Նիստում հաստատվել է կոլեգիայի և կից աշխատանքային խմբերի 2017թ. գործունեության ծրագիրը՝ կապված ԵԱՏՄ անդամ պետությունների միջև մաքսային գործընթացների համակարգման հետ: Քննարկվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկին համապատասխան առանձին ապրանքատեսակների դասակարգման և միության տարածքով տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմների հարցը: Դիտարկվել են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միասնականացման և ապրանքների կոդերի միավորման հնարավորությունները: Ուշադրության կենտրոնում են եղել օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման պայմանների խախտումների քանակի նվազմանն ուղղված միջոցառումները: «Փորձագետների մակարդակով մանրամասն քննարկել ենք տարվա ընթացքում իրագործած ծրագրերը՝ ուշադրություն դարձնելով մաքսային հսկողության, ձևակերպման ու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողություններին առնչվող հարցերին»,-նշել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը: Անդրադարձ է կատարվել նաև անձնական օգտագործման նպատակով երրորդ երկրից բերված կամ երրորդ երկիր տարվող ապրանքների առանձին տեսակների տեղափոխման ժամանակ մաքսային մարմնի գործունեությանը:

Ընդ որում, շեշտադրվել է ԵԱՏՄ անդամ երկրում ապրանքի հայտարարագրումն էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում ապրանքների բացթողումը մաքսային տարանցման մաքսային գործընթացին և էլեկտրոնային փաստաթղթաշարժի սկզբունքներին համապատասխան իրականացնելու կարևորությունը: Անդրադառնալով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ կառավարությունների ղեկավարների մակարդակով օրենսգրքի նոր խմբագրությունն արդեն համաձայնեցված է և մինչև տարեվերջ կընդունվի. «Հաջորդ տարի համալիր աշխատանք է սպասվում՝ ապահովելու ազգային օրենսդրությունների մակարդակով միության մաքսային օրենսգրքի դրույթների կիրառումը: Այս փաստաթուղթը նոր նշաձող է ինչպես, առհասարակ, ԵԱՏՄ անդամ երկրների, այնպես էլ մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում»: Նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը Հայաստանի կողմից ընտրվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41