Նավթի գները նվազել են – 30/01/17
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.35%-ով և կազմել 52.45 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 55.14 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):