Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ներսես Երիցյան. Հայաստանը և երկրի բանկային համակարգը դեֆոլտի վտանգի առաջ կանգնած չեն
07/02/2017 18:28
Կիսվել

Ներսես Երիցյան. Հայաստանը և երկրի բանկային համակարգը դեֆոլտի վտանգի առաջ կանգնած չեն

Ոչ Հայաստանը, ոչ էլ երկրի բանկային համակարգը դեֆոլտի վտանգի առջև կանգնած չէ: Ազգային ժողովում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ արձագանքելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը:

«Ես հասկանում եմ, որ նախընտրական շրջան է և ամբոխահաճո հայտարարությունները կարող են ավելանալ: Այս համատեքստում շատ հաճախ է օգտագործվում դեֆոլտ բառը: Ես վստահեցնում եմ, որ ոչ մեր բանկային համակարգը, ոչ մեր երկիրը նման վտանգի առաջ կանգնած չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Երիցյանը:

Նա հավելեց, որ իր պնդումը պրոֆեսիոնալ մակարդակում ապացուցելի է, ինչի մասին ոչ միայն ՀՀ ԿԲ-ն է հայտարարում, այլ նաև բոլոր այն միջազգային կառույցները, որոնք իրենց կարծիքն արտահայտում են առանց իրենց վրա որևէ կողմնակի ազդեցության: Ներսես Երիցյանը մանրամասնեց, որ խոսքը միջազգային վարկանիշային կազմակերպությունների մասին է, որոնք Հայաստանի վերաբերյալ դրական գնահատականներ են ներկայացնում և լավ հեռանկարներ կանխատեսում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98