Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վարդան Արամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ղեկավարներին
27/02/2017 20:38
Կիսվել

Վարդան Արամյանն ընդունել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ ղեկավարներին

Փետրվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարար Վարդան Արամյանը ընդունել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանին և ֆոնդերի կառավարիչ տ.գ.թ. Հրայր Ասլանյանին: Հանդիպմանը քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումներով պայմանավորված հետագա քայլերը:

Հաշվի առնելով կենսաթաշակային բարեփոխումների բաղադրիչի կարևորությունը՝ նախարար Վարդան Արամյանը նշել է, որ առաջին փուլով արդեն իսկ ներդրվել է կենսաթոշակային համակարգը՝ հիմնված միջազգային փորձի ուսումնասիրման վրա և այժմ հերթը հասել է բարեփոխումների երկրորդ փուլին, որն ուղղված է կապիտալ շուկաների զարգացմանը, ինչի արդյունքում կենսաթոշակառուների գումարները կծառայեն երկրի տնտեսական կյանքի զարգացմանը:

Երկրորդ փուլի բարեփոխումների տրամաբանությունն այն է, որ համակարգը ներդնելուց հետո հանրությունը կարճ ժամկետում պետք է տեսնի դրա օգտակարությունը, այսինքն՝ պետք է ստեղծվի հարթակ, որը կապահովի նվազ ռիսկայնություն, կերաշխավորի թոշակառուների գումարների վերադարձելիություն, խթանելով երկրի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացումը:

«Մեր գործընկերների հետ քննարկեցինք կապիտալի շուկային ուղղված մեր քայլերը: Կենսաթոշակային բարեփոխումները իրականացված փաստ է, որ մենք կատարեցինք 2014 թվականին: Այսօր ունենք բարեփոխումների երկրորդ փուլը իրականացնելու խնդիր. դա կապիտալի շուկայի զարգացումն է, և այն գումարները, որ ֆինանսական տերմինով ասում են՝ «երկար փողեր», ստեղծվել են մեր երկրում: Մենք պետք է պլատֆորմներ ստեղծենք, որպեսզի դրանք վերաուղղվեն մեր ներքին տնտեսությանը և մասնակցեն մեր տնտեսական զարգացման ընդհանուր օրակարգին: Կենսաթոշակային բարեփոխումները նախագահի նախընտրական ծրագիրն էր, որ մենք հաջողությամբ իրականացրինք: Ի դեպ, միջազգային բոլոր կառույցները, այդ թվում նաև վարկանշող կազմակերպությունները, միշտ դրական են գնահատել մեր կենսաթոշակային բարեփոխումները, բայց այն պրոցես է, որը կանգ չի առնում, շարունակական է: Մենք այսօր կուտակումների ճիշտ կառավարման խնդիր ունենք», – նշել է նախարար Վարդան Արամյանը:

Նախարարն ընդգծել է, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայությունը Հայաստանում վստահության գրավական է, քանի որ ամբողջ աշխարհում այդ ընկերությունը հայտնի է կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեության ոլորտում իր թափանցիկությամբ ու կարգապահությամբ:

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ ուրախ են համագործակցության համար, պատրաստ են օգնել չափորոշիչներով, աջակցել փորձով և մշակել համատեղ ծրագրեր, որպեսզի կուտակվող գումարները ներդրվեն տնտեսական զարգացման մեջ՝ ապահովելով վերադարձելիության անվտանգությունը:

«Մեր առաջին միտքն այն է, որ պետք է 20-30 տարի հետո թոշակները վճարենք: Սա առաջին կետն է: Մենք պետք է վստահություն ունենանք և իմանանք, թե ինչպես կարող է այդ դրամը օգտակար լինել Հայաստանի համար, որովհետև միշտ մտածում ենք, որ այդ դրամը հայ ժողովրդինն է և պետք է հայ ժողովրդին օգտակար լինի», – նշել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանը:

Իրականացվելիք բարեփոխումների ուղղությամբ պետք է տարվի համատեղ կոորդինացված աշխատանք ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և ակտիվների կառավարիչների միջև:

Հիշեցնենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենաջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ «Ամունդի» բաժնետիրական ընկերության և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլբանկ» ՓԲԸ-ի կողմից 2013 թվականի նոյեմբերի 19-ին: ՀՀ Կենտրոնական բանկը «Ամունդի-Ակբային» շնորհել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, որի շրջանակում ընկերությունը կարող է իրականացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08