Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՊԵԿ. 9 ընկերության շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ
21/03/2017 12:30
Կիսվել

ՊԵԿ. 9 ընկերության շնորհվել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ

Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 4-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 21-ին հավաստագրեր է հանձնել ևս 9 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 4-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Մարտի քսանօրյակում հայտ ներկայացրած 19 հարկ վճարողների դիմումներն ուսումնասիրության ընթացքում են: Վառելիքի խոշոր մատակար հանդիսացող ընկերության փոխտնօրեն Ստեփան Սիմոնյանի համոզմամբ, կոմիտեի նախաձեռնությունը նպաստում է բարեխիղճ տնտեսվարողների հեղինակության ամրապնդմանը. «Ինչպես մեր կարգախոսում է նշվում, բարի համբավն ամենաթանկ կապիտալն է, որը հավաստագիր ստանալուց հետո նույնպես պետք է պահպանենք»: Սպասքի ներմուծմամբ և առևտրով զբաղվող ընկերության փոխտնօրեն Վահան Կարապետյանը նշում է, որ մեծ սպասումով են հետևել օրինապահ հարկատուների առաջին խմբերի հաստատմանը. «Կոմիտեի նախաձեռնությունը զգալի հետաքրքրություն է առաջացրել բիզնես դաշտում: Որպես միջազգային շուկայի հետ առնչվող ընկերություն՝ մեզ համար կարևոր է գործընկերների առջև դրական իմիջ ձևավորելը, որն ամրապնդվում է պետության կողմից շնորհված հավաստագրով»: Սուրճի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն, Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը վաղուց էր սպասում կոմիտեի կողմից նման գնահատանքի. «Եթե հարկատուն օրենքով է առաջնորդվում, հարկային մարմնի համար դառնում է գործընկեր. գործում է հավասարության սկզբունքը: Առավել կարևորում եմ այս նախաձեռնության բարոյական արժեքը, քանի որ տնտեսական օգուտները ժամանակավոր են, բայց հարաբերությունները, որ ՊԵԿ-ն այսօր փորձում է կառուցել, կարող են հարատև լինել»:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 109 տնտեսվարողներ, որոնցից 63-ի դիմումը բավարարվել է, 27-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:

Օրինապահ հարկ վճարողների` 1. «ՌԱՖՖԱՅԵԼ ՔՈՆԹԻՆԻ ԹՐԵՅԴԻՆԳ ՔԱՄՓՆԻ», 2. «ՖԼԵՇ», 3. «ԳԱԼԵՐԻ ՌՈՅԱԼ», 4. «ԱՐՕՆ», 5. «ՄԻԼԵՆԻՈՒՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ», 6. «ԽՈՐՈԶՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ», 7. «ԷՐԵԲՈՒՆԻ-ԷՅՐ», 8. «ԼԵՍԼԻ», 9. «ՆՅՈՒԷՋԻՍ»:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08