Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Եվրասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը տեղափոխվում է Հայաստան
17/05/2017 21:54
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Եվրասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը տեղափոխվում է Հայաստան

2017թ. մայիսի 16-ին, Թեհրան քաղաքում Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ, FEAS)  գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի ժամանակ, գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երևան տեղափոխելու վերաբերյալ: 

Ստանալով գլխավոր ասամբլեայի «կողմ» ձայների գերակշիռ մասը և առանց որևէ «դեմ» ձայնի առկայության՝ Հայաստանը դարձել է  ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը ներկայացնող երկիր: Նշենք, որ 1995թ.-ից՝ ֆեդերացիայի հիմանդրման պահից ի վեր ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը գործում էր Ստամբուլում:

ԵՖԲՖ գլխամասային գրասենյակի տեղափոխմամբ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կաջակցի ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարմանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար  է ընտրվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Վերջինիս թեկանածությունը հաստատվել է գլխավոր ասամբլեայի ձայների մեծամասնությամբ, որին սատարել է գործադիր խորհուրդը:

«Ստանձնելով ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարումը՝ մենք Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գործունեության նոր, բեկումնային դարաշրջանի սկիզբ ենք դնում: Մշտապես լինելով արևելյան և արևմտյան մշակույթների խաչաձևման կենտրոնում՝ Հայաստանը կնպաստի ֆեդերացիայի շրջանակներում գործող տարբեր քաղաքատնտեսական գաղափարախոսությունների փոխներգործությանը՝ նպաստելով ֆեդերացիայի զագացմանն ու հետագա աճին»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը (Երևանի ֆոնդային բորսան, հետագայում «Հայաստանի  ֆոդային բորսա» ԲԲԸ, իսկ այնուհետև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) եղել է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիայի 12 հիմնադիր բորսաների թվում: 2016թ.-ի նոյեմբերից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաև ԵՖԲՖ գործադիր խորհրդի անդամ:

——————————

Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիան ստեղծվել է 1995 թ. մայիսի 15-ին՝ 12 հիմնադիր բորսաների կողմից: Հիմնադիր բորսաներն են եղել՝ Ամմանի ֆոնդային բորսան, Բրատիսլավայի ֆոնդային բորսան, Կենտոնական Ասիայի ֆոնդային բորսան (Ղազախստան), Բուլաղարիայի առաջին ֆոնդային բորսան, Ստամբուլի ֆոնդային բորսան, Կարաչի Ֆոնդային բորսան, Լյուբլյանայի Ֆոնդային բորսան, Պետական ապրանքահումքային բորսան (Թուրքմենստան), Թեհրանի ֆոնդային բորսա, Թել Ավիվ ֆոնդային բորսան, Երևանի ֆոնդային բորսան և Զագրեբի ֆոնդային բորսան: Ասոցիացիայի նպատակն է աջակցել Եվրասիական տարածաշրջանի (Եվրոպա, Ասիա, միջերկրածովյան գոտի) կապիտալի շուկաների զարգացմանը, ինչպես նաև խթանել համագործակցությունը դրանց միջև: Ներկայումս ասոցիացիան ունի ավելի քան 40 անդամ, որոնց թվում են ֆոնդային բորսաներ, հետառևտրային ֆինանսական հաստատություններ, դիլերների ասոցիացիաներ և ռեգիոնալ ֆեդերացիաներ ավելի քան 30 երկրներից:  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.feas.org.   

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան  «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ընկերության պաշտոնական կայքը՝ www.nasdaqomx.am:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98