
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
Մայիսի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Առաքելության հիմնական նպատակն էր օժանդակել հայկական կողմին ուսումնասիրել երկրի համակարգված վերլուծության շրջանակներում լոգիստիկ կատարողականի ինդեքսի բարձրացման հնարավորությունները՝ առևտրի դյուրացման նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ինստիտուցիոնալ, կանոնակարգող և ենթակառուցվածքային ուղղություններին: