
Ֆինանսների նախարարություն. տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Մայիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Հայաստանի Հանրապետության պետական գնումների համակարգում ներդրված նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարատև և անբասիր աշխատանքի համար նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը շնորհակալություն է հայտնել պարգևատրման համար և շեշտել, որ այն ոչ միայն իր, այլ նաև ֆինանսների նախարարության ողջ թիմի համատեղ ձեռքբերումն է: